Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

ՖԱՖ-ն ընդդեմ ՀՖՖ-ի երթի ընթացքում բախումներ եղան

ՖԱՖ-ն ընդդեմ ՀՖՖ-ի երթի ընթացքում բախումներ եղան
17.11.2015 | 12:54

Երեկ Հայաստանի ֆուտբոլի երկրպագուների «Հայաստանի առաջին ճակատ» շարժումը՝ ՖԱՖ-ը, իրականացրեց երթ դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Այն մեկնարկեց Արամ Խաչատրյանի արձանի մոտից Հայաստանի օրհներգով և ռազմահայրենասիրական երգերով: Երթն ընթանում էր թմբկահարությամբ, ինչպես նաև «Պատասխան», «Ֆուտբոլ ենք ուզում», «Մարզիչ ենք ուզում» և «Նեմե՛ց, հեռացիր» վանկարկումներով: Մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով, Թումանյան փողոցով, Հյուսիսային պողոտայով, Աբովյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Բուզանդի փողոցով և կանգ առան Խանջյան փողոցում` ՀՖՖ-ի շենքի դիմաց: Շենքի մոտ որոշ ցուցարարներ բախումների արդյունքում բերման ենթարկվեցին՝ տեղափոխվելով ոստիկանական մեքենաներ, սակայն քիչ անց ազատ արձակվեցին: Երթին մասնակցում էին նաև քաղաքացիական տարբեր ակցիաների ակտիվիստներ, որոնք նույնպես Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներ էին:

Չստանալով ՀՖՖ-ից նախորդ 3 պահանջների պատասխանները (բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և Ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում)՝ ՖԱՖ-ը ներկայացրեց նոր պահանջ՝ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:
ՖԱՖ-ի առաջնորդները 40 րոպե ժամանակ տվեցին պատասխան ստանալու համար, իսկ երթի ավարտին հնչեցրին իրենց նոր պահանջը:
ՖԱՖ-ի հաջորդ երթը՝ ուրբաթ, նոյեմբերի 20-ին:


Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ