Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

ԻՊ-ի զինյալները սպառնացել են կտրել յուրաքանչյուրի լեզուն, ով իրենց ԴԱԻՇ կանվանի

ԻՊ-ի զինյալները սպառնացել են կտրել յուրաքանչյուրի լեզուն, ով իրենց ԴԱԻՇ կանվանի
17.11.2015 | 12:37

«Իսլամական պետություն» խմբավորումը լրատվական աղբյուրներում մինչ այժմ մատնանշվել է ԻՊ, ԻԼԻՊ, ԻՍԻՊ հապավումներով, օրեր առաջ ահաբեկչական խմբավորմանն անդրադառնալիս սկսվեց կիրառվել նաև ԴԱԻՇ տերմինը, որը զայրացրել է իսլամիստներին: The Mirror-ը գրում է, որ նրանց ԴԱԻՇ են անվանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժողովրդին ուղղված իր ուղերձում, Anonymous հաքերային խումբը` ԻՊ-ին պատերազմ հայտարարող տեսանյութում:
NBC-ի տվյալներով` ԻՊ-ի զինյալները սպառնացել են «կտրել յուրաքանչյուրի լեզուն», ով կիրառի այդ տերմինը: ԴԱԻՇ-ը Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն անվանման արաբական տարբերակի հապավումն է՝ al-Dawla al-Islamiya al-Iraq al-Sham:

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ