38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Օբաման խոստացել է կրկնապատկել ջանքերը ԻՊ-ին վերացնելու համար

Օբաման խոստացել է կրկնապատկել ջանքերը ԻՊ-ին վերացնելու համար
16.11.2015 | 11:02

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է կրկնապատկել ամերիկյան ջանքերը «Իսլամական պետություն» խմբավորմանը վերացնելու և Սիրիայի պատերազմին վերջ դնելու համար: Daily Mail-ի հաղորդմամբ` նախագահ Օբաման նման խոստում է տվել կիրակնօրյա ելույթի ժամանակ, երբ ծայրահեղական խմբավորումը ստանձնել էր Փարիզի ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը: Բացելով Անթալիայում համաշխարհային առաջնորդների հանդիպման երկրորդ օրը` Օբաման ընդգծել է, որ «երկինքը մթնել է ֆրանսիական մայրաքաղաքի ահաբեկչություններից հետո»: Բարաք Օբաման, սակայն, չի մատնանշել, թե ինչ է մտադիր անել ԱՄՆ-ը կամ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ԻՊ-ի դեմ պայքարի ակտիվացման համար:

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ