Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

ԱՄՆ-ի Կոնգրեսը ՈՒկրաինային մահաբեր ռազմական օգնություն ցուցաբերելու օրինագիծ ընդունեց

ԱՄՆ-ի Կոնգրեսը ՈՒկրաինային մահաբեր ռազմական օգնություն ցուցաբերելու օրինագիծ ընդունեց
11.11.2015 | 14:23

ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս մինչև 50 միլիոն դոլարի մահաբեր ռազմական օգնություն ցուցաբերել ՈՒկրաինային և Սպիտակ տանը պատասխանելու լիազորությամբ է օժտում, եթե Ռուսաստանը խախտի սպառազինությունների վերահսկողության պայմանագիրը: Ամենայն հավանականությամբ՝ նախագահ Բարաք Օբաման կվավերացնի Կոնգրեսի ընդունած օրինագիծը:

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ