Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ֆրանսիան նավատորմ է ուղարկում ԻՊ-ի դեմ

Ֆրանսիան նավատորմ է ուղարկում ԻՊ-ի դեմ
06.11.2015 | 10:35

Փարիզը հայտարարել է, որ «Շառլ դե Գոլ» ավիակրի գլխավորությամբ նավախումբը ուղարկվում է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ գործողություններին մասնակցելու համար՝ հաղորդել է Ելիսեյան պալատը՝ «Որոշում է կայացվել ավիակիր նավերի խումբը` «Շառլ դե Գոլ» նավի ղեկավարությամբ, ներգրավել ԻՊ-ի և նրան առնչվող խմբավորումների դեմ գործողություններում»:

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ