Սիրիայի կառավարական բանակը Հալեպի նահանգում վերահսկողություն է հաստատել Հալեպ-Խանասեր և Էսրիա-Սալամիա ավտոմայրուղիների նկատմամբ՝ ոչնչացնելով «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչների՝ հաղորդում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը: Ականազերծումից հետո այդ մայրուղիները կբացվեն երթևեկության համար: Հալեպը հոկտեմբերի վերջից պաշարման մեջ էր, քաղաքն արտաքին աշխարհին կապող միակ՝ Խանասերի ճանապարհը փակ էր։