2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Մենք կոչված ենք ապրելու և արարելու

Մենք կոչված ենք ապրելու և արարելու
11.09.2015 | 00:56

Արդեն լրացավ մեկ տարին, ինչ Իսլամական պետություն կոչվող հրեշի ներկայացուցիչները հարձակվեցին մեր բնօրրանի, մեր տան, մեր օջախի` Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգի վրա և սկիզբ դրեցին եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումներին, ասել է` ցեղասպանությանը: Որքան էլ ցավալի է, մինչ օրս էլ շարունակվում է մեր ժողովրդի նկատմամբ իրագործվող աղետը։
Հազարամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը իր բնօրրանում ենթարկվեց այնպիսի ոճրագործության, որ սարսափ ֆիլմերում անգամ հնարավոր չէր տեսնել:
ՄԱԿ-ը ԻՊ ահաբեկչական խմբավորումը մեղավոր ճանաչեց և նրանց ոճրագործությունը եզդիների նկատմամբ որակեց որպես ցեղասպանություն: Նաև կոչ արեց Հաագայում միջազգային քրեական դատարանին զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով: Զեկույցում նշվում է նաև, որ իսլամիստների վերաբերմունքը եզդիների նկատմամբ նման է հին համայնքը վերացնելու գիտակցական ցանկության:
Եզդիների ցեղասպանությունը ցնցեց Հայաստան աշխարհը, հայ ժողովուրդը ձևավորեց «Օգնիր եզդիներին» համահայաստանյան խմբեր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային տարբեր ատյաններում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը և կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին:
Ի վերջո, մեր թևերը վեր բարձրացնելու ժամանակը եկավ: Լսվեց արդարության ձայնը, և աշխարհն օգնեց եզդիներին: Մեր ազատամարտիկները զենքը ձեռքին ազատագրեցին Շանգալը, մեր բնօրրանը, եզդիների գոյության ամրոցը, այն եզդիների համար միայն աշխարհագրական վայր չէ, այլ մեր սրբությունը, մեր խորհրդանիշը, այն վայրը, որտեղ եզդի ժողովուրդը 6000 տարուց ավելի դիմադրել է տարբեր հողմերի, այն հողը, որի վրա եզդի ժողովուրդը հուսալիորեն պահպանել է իր ազգային ինքնությունը, իր կրոնը, իր մշակույթը, իր պատմությունը, իր սրբավայրերն ու սրբությունները:
Վերջապես իսլամական «Սև դրոշը» Շանգալում եզդի ազատամարտիկների ձեռքերով այրվեց, ընկավ մեր ազատամարտիկների ոտքերի տակ:
Փրկվեց մարդկության և առավելապես արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը սրբությամբ պահպանող եզդի ժողովուրդը:
Իհարկե մենք երախտապարտ ենք բոլոր նրանց ովքեր այդ սարսափելի օրերին օգնության ձեռք մեկնեցին մեր ժողովրդին: Մենք ստացանք ամբողջ աշխարհում մեր բարեկամների և ընկերների կարեկցանքն ու օգնությունը: Աշխարհը տեսավ և ճանաչեց եզդի ժողովրդին և համոզվեց, որ եզդիները մենակ էլ կարող են պաշտպանել իրենց բնօրրանը տարբեր ավազակախմբերից: Մենք հավատում էինք մեր հաղթանակին, վստահ էինք մեր ժողովրդի ուժին ու կամքին: Համբերում էինք, որ հերթական փորձությանը դիմանանք, և փառք Աստծո, հաղթեց մեր համբերությունը:
Բայց հաղթանակը վերջնական չէ, այս դաշտը այնքան մշուշոտ է, այնքան անորոշ գործընթացներ են կատարվում, որ շատ ու շատ հարցեր այդպես էլ պատասխան չունեն: Աշխարհի հզորներ, ԻՊ-ի հրեշների չեզոքացման և արմատախիլ անելու ժամանակն է, բայց ձեր սահմանափակ գործողությունները ցանկալի արդյունք չեն տալիս։ Անցած մեկ տարին բացահայտեց, որ կան տարածքներ, որտեղ իսլամիստները անարգել գործում են, կան ռազմական նշանակության կետեր, բազաներ որոնք երբևէ ռմբակոծման չեն ենթարկվել, կարծես թե դրանց մոտենալն արգելված է...
Աշխարհի հզորներ, ձեր պահվածքը ճիշտ չէ, հստակեցրեք ձեր դերակատարությունը աշխարհի աչալուրջ հայացքի առջև, իսլամական չարիքի վերացումը մեր բոլորի գլխավոր նպատակը պետք է լինի:
Անկախ հզոր կամ թույլ հորջորջումից, պարտավոր ենք զգոն լինել, բոլորս, որպեսզի մեր ընդհանուր տան` Երկիր մոլորակի պատմության ոչ մի էջ այլևս սև գույնով չներկվի: Վերջ տանք ստի և կեղծիքի քաղաքականությանը, վերջ տանք պոռնիկի կեցվածքով բարոյականությունից ու դեմոկրատիայից ճամարտակելուն։
Գնահատենք մեկմեկու, հավատանք և օգնենք միմյանց:
Աշխարհը փրկենք իսլամական չարիքից:
Աստծո օգնությունը նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ