Ռուսաստանը պատրաստ է ավիաբազաներ ստեղծել ՀԱՊԿ երկրներում՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Գրոդնոյում: «Մեզ մոտ նման բազաներ գոյություն ունեն: Խոսքը և Ղրղըզստանի, և Հայաստանի մասին: Մենք պատրաստ ենք ավիաբազաներ ստեղծել այն երկրներում հետ, որոնց հետ մեզ կապում են դաշնակցական հարաբերությունները` կլինի դա ՀԱՊԿ կամ ՀԱՊԿ գումարած դաշնային պայմանավորվածություն` ինչպես Բելառուսի հետ»,- ասել է Մեդվեդևը: