ԱՄՆ ռազմական նավատորմը պատրաստվում է ընթացիկ տարվա աշնանը հետ կանչել Պարսից ծոցում գտնվող իր ավիակիները՝ տեղեկացրել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը: Այս տարածքում տեղակայված ավիակիրներն օգտագործվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը գրոհելու, իրանական ագրեսիան զսպելու համար: Տարածքի վերահսկումը ժամանակավորապես կիրականացնի ֆրանսիական ավիակիրը, մինչև ԱՄՆ-ը իր ռազմանավերը կվերադարձնի Պարսից ծոց: