Համացանցում հայտնվել է իսլամական խմբավորումներ կազմակերպելու ձեռնարկ։ Խմբերը պետք է մասնակցեն Իտալիայի մայրաքաղաքը գրավելուն, գրում է Մաուրիցիո Մոլինարին La Stampa թերթում։ Խոսքը էլեկտրոնային գրքի մասին է, որ պատմում է՝ ինչպիսին պետք է լինի մուսուլմանների ապագան Արևմուտքում։
«Մուսուլմաններն Արևմուտքում պետք է ձևավորեն խմբավորումներ՝ ջիհադական շարժումներ ստեղծելու նպատակով, որոնք, ի վերջո, կկարողանան գրավել Հռոմը»,- գրում է թղթակիցը։ Գրքի գոյության մասին հայտնել է Site կայքը: