Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Սիրիայի բանակը սկսել է ԻՊ-ից Պալմիրայի ազատագրումը

Սիրիայի բանակը սկսել է ԻՊ-ից Պալմիրայի ազատագրումը
08.07.2015 | 18:46

Սիրիական բանակի ուժերը առաջ են շարժվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների գրաված հնագույն Պալմիրա քաղաքի ուղղությամբ: Պալմիրա քաղաքը, որի ավերակները Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց օբյեկտներից մեկն է, մայիսի կեսերին անցել էր գրոհայինների հսկողության տակ: Քաղաքը լքելուց առաջ սիրիական բանակը տարհանել էր բնակիչների մեծ մասին, մոտ 11 հազար ռազմական և քաղաքական հանցագործների և Պալմիրայի կենտրոնական թանգարանի պատմական առավել արժեքավոր նմուշները: Քաղաքի գրավումից հետո ոչնչացման վտանգի տակ են հայտնվել հնագույն ավերակները և տաճարները:
«Սիրիական բանակն այս գիշեր կարողացել է առաջ շարժվել՝ գրավելով ալ-Բայրատ բնակավայրը և ավելի ու ավելի է մոտենում Պալմիրային: Ավիացիան օդային հարվածներ է հասցնում քաղաքի հյուսիսային հատվածի վրա, որտեղ գտնվում է գրոհայինների ռազմական ճամբարը»,- պատմել է գործակալության զրուցակիցը: ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակը առաջ է շարժվել 11 կիլոմետր դեպի խորք և 18 կիլոմետր լայնությամբ՝ հարձակման համար լայն միջանցք ապահովելով:

Դիտվել է՝ 1499

Մեկնաբանություններ