Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Սեյրան Օհանյան. Մենք տեղեկություններ ունենք Բաքվի գնած սպառազինության մասին

Սեյրան Օհանյան. Մենք տեղեկություններ ունենք Բաքվի գնած սպառազինության մասին
13.05.2015 | 17:58

Լայնածավալ աշխատանք է ընթանում սահմանում իրավիճակը բարելավելու, պաշտպանական կառույցները տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 12-ի մամուլի ասուլիսում, որ կայացել է Ադրբեջանի հետ սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ առաջնագծում։ Խոսելով Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքի մասին՝ նախարարը նկատել է, թե հայկական կողմը ուշադիր հետևում է իրավիճակին։ ԶՈՒ-ն համալրվում է հայրենական և օտարերկրյա արտադրության զինատեսակներով, հեռահար և ճշգրիտ զենքերով, կապի միջոցներով, ԱԹՍ-ներում։ Բարելավվել է ռազմարդյունաբերական համալիրը, ստեղծվել են համատեղ ձեռնարկություններ։
«Մենք տեղեկություններ ունենք Բաքվի գնած սպառազինության մասին։ Ի պատասխան, շնորհիվ նոր սպառնազինության, բարձր բարոյական ոգու և անձնական պատրաստության մենք պահում ենք հավասարակշռությունը։ Զինված ուժերը պատվով են կատարում իրենց խնդիրները»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, թե իր ղեկավարած գերատեսչությունը խնդիրները չի կոծկում, ձգտում է լուծել։ Օհանյանը խոսել է նաև Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին, ասել, թե Ռուսաստանը, զենք վաճառելով, պահպանում է վերահսկողությունը իրավիճակի վրա, իսկ այդ ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ավելի բարձր մակարդակում։

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ