ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ միջազգային կոալիցիային ու իրաքյան ուժերին հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների կեսին և հազարավոր գրոհայինների: Իրաքի տարածքում դաշնակից ուժերին հաջողվել է ԻՊ-ից հետ գրավել 700 քառ.կմ տարածք: Պետքարտուղարն ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ի գործընկերներին կոչ է արել ավելի շատ ջանք գործադրել, որ ծայրահեղականների եկամուտները սահմանափակվեն, իսկ նրանց շարքերը համալրող օտարերկրացի գրոհայինների թիվը քչանա: