2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 
  • Մի քանի հաջողված դեմքեր՝ ձախողված կաբինետում

    Մի քանի հաջողված դեմքեր՝ ձախողված կաբինետում

    05.01.2015| 14:20
    Հավատացեք՝ դժվար գործ է, որովհետև եթե նման օրինակները բացառություն չլինեին, մենք մի քիչ ավելի լավ կապրեինք ու պաշտպանված կլինեինք, ավելի շատ կսիրեինք մեր հայրենիքը ու քիչ կմտածեինք օտար երկրներ տանող ճանապարհի մասին:
  • Հակառակորդը կիրառել է ականանետներ

    Հակառակորդը կիրառել է ականանետներ

    04.01.2015| 16:44
    ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, Սև նետ, Իստիգլալ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4300 կրակոց:
  • Ցանկացած սադրանք 2015-ին նույնպես խստագույնս պատժվելու է

    Ցանկացած սադրանք 2015-ին նույնպես խստագույնս պատժվելու է

    04.01.2015| 11:22
    Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով:
  • Բաքուն շարունակում է ստել

    Բաքուն շարունակում է ստել

    04.01.2015| 11:20
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տեղեկատվությունը ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունների մասին։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ տեղի է ունեցել հակամարտություն և փոխհրաձգություն «հայկական զինված խմբավորումների ներսում»:
  • ԼՂ ՊԲ. Հակառակորդը դիվերսիոն երկու գործողություն է ձեռնարկել և հետ շպրտվել

    ԼՂ ՊԲ. Հակառակորդը դիվերսիոն երկու գործողություն է ձեռնարկել և հետ շպրտվել

    04.01.2015| 11:19
    Ըստ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության՝ հակառակորդը կորուստներ է կրել, հայկական կողմից զոհվել է երկու զինծառայող, մեկը վիրավորվել է։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ անցած գիշեր ժամը 3:15-ի սահմաններում Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն։
  • Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի Բաքվին

    Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի Բաքվին

    04.01.2015| 11:17
    Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացված դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով կան մարդկային կորուստներ։
  • Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

    Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

    03.01.2015| 16:59
    Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 3-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
  • Ադրբեջանի ցանկացած սադրանք 2015թ. նույնպես խստագույնս պատժվելու է

    Ադրբեջանի ցանկացած սադրանք 2015թ. նույնպես խստագույնս պատժվելու է

    03.01.2015| 15:57
    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ս.թ. հունվարի 2-ին և 3-ին Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում, հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ տեղի են ունեցել դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:
  • Պատերազմի կանխումը՝ հրամայական

    Պատերազմի կանխումը՝ հրամայական

    03.01.2015| 15:55
    Անցած գիշեր թշնամին դիվերսիոն հետախուզական երկու գործողություն է ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Մերոնք հետ են մղել հակառակորդին, որը նահանջել է՝ կորուստներ տալով: Ցավոք, երկու հայ երիտասարդ զոհվել են՝ հայրենի սահմանը պաշտպանելիս: Ինչքան էլ ողբերգական լինի, հենց այս լուրը մեզ մոռացնել տվեց ամանորյա կերուխումը ու վերադարձրեց իրականություն, որն այլևս տոն կամ ոչ աշխատանքային օր չի ճանաչում:
  • Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություն. հայկական կողմը 2 զոհ ունի

    Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություն. հայկական կողմը 2 զոհ ունի

    03.01.2015| 14:34
    Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: