2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 
  • Վալերի Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ

    Վալերի Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ

    10.04.2015| 11:52
    Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողՎալերի Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ, տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «իրավիճակին ծանոթ աղբյուրը»։
  • Գյանջայի դատարանում սկսվել է Արսեն Բաղդասարյանի դատը

    Գյանջայի դատարանում սկսվել է Արսեն Բաղդասարյանի դատը

    08.04.2015| 12:26
    Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների գործերով դատարանում կայացել է դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի գործով նախապատրաստական նիստը:
  • ՈՒոռլիքն ակնկալում է հրադադարի պահպանում հիշատակի օրերին և տոներին

    ՈՒոռլիքն ակնկալում է հրադադարի պահպանում հիշատակի օրերին և տոներին

    08.04.2015| 12:21
    «Հուսով ենք՝ կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմի պահպանումը առաջիկա տոների, հիշատակի արարողությունների և տարածաշրջանում միջազգային միջոցառումների ընթացքում»,- ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։
  • Հակառակորդի կրակոցից ավագ ենթասպա է զոհվել

    Հակառակորդի կրակոցից ավագ ենթասպա է զոհվել

    07.04.2015| 14:19
    ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը:
  • Հայ զինծառայողները մեկնում են Եվրոպա՝ մասնակցելու վարժանքների

    Հայ զինծառայողները մեկնում են Եվրոպա՝ մասնակցելու վարժանքների

    06.04.2015| 13:01
    Ապրիլի 3-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի խաղաղապահ բրիգադի զինծառայողների հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանից Եվրոպա ճանապարհեց 36 հայ խաղաղապահների, որ մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի կողմից կազմակերպվող Saber Junction 15 («Սուսերի հատում 15») ուսումնավարժանքին:
  • Եմենի ապստամբները պատրաստ են բանակցել

    Եմենի ապստամբները պատրաստ են բանակցել

    06.04.2015| 12:52
    Հութիների Անսար Ալա շարժման ներկայացուցիչ Սալիհ Ալ-Սամմադը հայտարարել է խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, երբ Սաուդյան Արաբիան դադարեցնի ավիահարվածներ հասցնել, տեղեկացնում է Reuters-ը։
  • Հակառակորդը հետ է շպրտվել

    Հակառակորդը հետ է շպրտվել

    03.04.2015| 23:44
    Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք: Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել:
  • Ռազմական ինստիտուտի սպաները մասնագիտական կողմնորոշման դասընթացներ են անցկացնում մարզերում

    Ռազմական ինստիտուտի սպաները մասնագիտական կողմնորոշման դասընթացներ են անցկացնում մարզերում

    01.04.2015| 19:15
    Ապրիլի 1-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Էջմիածնի Մ. Խորենացու անվան թիվ 10 և Մեծամորի ավագ դպրոցների 10-11-րդ դասարանների աշակերտների հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնը։
  • Արաբական երկրները միացյալ զինված ուժեր կստեղծեն

    Արաբական երկրները միացյալ զինված ուժեր կստեղծեն

    31.03.2015| 14:16
    Արաբական երկրների առաջնորդները որոշել են անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու նպատակով միացյալ զինված ուժեր ստեղծել՝ հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին ՝ Շարմ Էլ-Շեյխում կայացած Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովում:
  • Ադրբեջանը սկսում է գերի ընկած «հայ հետախույզի» դատը

    Ադրբեջանը սկսում է գերի ընկած «հայ հետախույզի» դատը

    31.03.2015| 14:13
    2014-ի դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական լսումները տեղի կունենան ապրիլի 7-ին ՝ Գյանջայի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանում, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվեց մարտի սկզբին՝ գործն ուղարկվեց դատարան։