26.09.2015|
17:15
Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (16 արկ), 82 (28 արկ) և 120 մմ (2 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (1 արկ) և ՀԱՆ-17 (30 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը: