28.01.2016|
11:28
Մեր հերոսների կյանքն է, որ փրկում է ժողովրդի արժանապատվությունը և բանակի պատիվը, նրանցից շատերի կյանքի շնորհիվ է, որ Հայոց բանակը կարողանում է պաշտպանել երկիրը և զսպել հակառակորդին՝ նախագահական նստավայրում կայացած պարգևատրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։