03.04.2016|
13:38
Անհարկի, կեղծ, խուճապ առաջացնող նյութերի, տեսանյութերի, գրառումների պակաս չկա ֆեյսբուք սոցցանցում: Կարելի է ասել, որ իրավիճակը վերահսկվում է. այդ ամենին ի դեպ` մեդիափորձագետները, մտահոգ օգտատերերը զգուշացնում, թե որ կայքերից չպետք է օգտվել (Videochart, Myvideo, bigbat.am, armenia.az), ինչի մասին գրառումներ չանել և այլն: Ի վերջո, կան պաշտոնական կայքեր (ՀՀ ՊՆ , ԼՂՀ ՊՆ) և վստահելի, քիչ թե շատ հեղինակություն ունեցող այլ լրատվական միջոցներ: