«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 
  • Գիշերը շփման գծում

    Գիշերը շփման գծում

    06.01.2017| 16:37
    Հունվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 35 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 350 կրակոց:
  • Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

    Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

    05.01.2017| 11:30
    Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց:
  • 14 տարում Ադրբեջանը կորցրել է 1044 զինծառայող

    14 տարում Ադրբեջանը կորցրել է 1044 զինծառայող

    05.01.2017| 09:23
    Turan գործակալության փոխանցմամբ՝ 2003-2016-ին Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են առնվազն 1044 զինծառայող։ Նրանցից 365-ը մարտական կորուստներ են, 679-ը՝ ոչ մարտական կորուստներ։
  • Գիշերը շփման գծում

    Գիշերը շփման գծում

    04.01.2017| 21:52
    Հունվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 700 կրակոց։
  • Սիրիայի ապստամբները սառեցնում են խաղաղ բանակցությունները

    Սիրիայի ապստամբները սառեցնում են խաղաղ բանակցությունները

    04.01.2017| 11:05
    Սիրիայի ապստամբ ուժերը հայտարարել են, որ սառեցնում են Ռուսաստանի միջնորդած խաղաղ բանակցությունները, որովհետև Սիրիայի կառավարական զորքերը հրադադարի հաստատումից չորս օր անց՝ հունվարի 2-ին ակտիվացրել են գրոհները Դամասկոսի և Հալեպի շրջաններում:
  • Վլադիմիր Գասպարյանը` գեներալ-գնդապետ

    Վլադիմիր Գասպարյանը` գեներալ-գնդապետ

    31.12.2016| 11:34
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։
  • Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ ԶՈՒ զորամաս

    Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ ԶՈՒ զորամաս

    31.12.2016| 02:23
    Դեկտեմբերի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանիքներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։
  • Կարեն Կարապետյան. Մենք շատ լավ երկիր ենք ունենալու

    Կարեն Կարապետյան. Մենք շատ լավ երկիր ենք ունենալու

    31.12.2016| 02:22
    Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի մասին՝ թեյի սեղանի շուրջ:
  • Գիշերը պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդը ունեցել է ևս 4 կորուստ

    Գիշերը պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդը ունեցել է ևս 4 կորուստ

    31.12.2016| 02:20
    «Այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է ևս 4 կորուստ»,- Ֆեյսբուքում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Չինարիում փաստահավաք աշխատանքներ է իրականացրել

    Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Չինարիում փաստահավաք աշխատանքներ է իրականացրել

    30.12.2016| 18:19
    Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում երեկ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիայից հետո գյուղ է մեկնել Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչն ու փաստահավաք աշխատանքներ իրականացնել։