06.09.2019|
00:06
Սոսկալի սովը պիտի սպառնա ձեզ, և երբ քաղցած լինեք, պիտի վշտանաք, հայհոյանք թափեք իշխանի ու աշխարհի հասցեին։ Ձեր հայացքը պիտի ուղղեք դեպի վեր` երկնքին, պիտի նայեք դեպի վար` երկրին, և կարիքը, տառապանքն ու խավարը, նենգությունը, անձկությունն ու մթությունը պիտի դիմավորեն ձեզ։ Ոչ ոք չպիտի կարողանա տեսնել։ Եվ նա, ով նեղության մեջ լինի, չի տկարանալու, մինչև որ գա ժամանակը։