Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Էս մարդու համար, կանգնել էր ողջ աշխարհը, բացի՝ հայից. Էդուարդ Մանվելյան

Էս մարդու համար, կանգնել էր ողջ աշխարհը, բացի՝ հայից. Էդուարդ Մանվելյան
26.12.2022 | 08:22

Քաղաքական զրթուզիբիլից հեռու, թեև, մեծ հաշվով, քայլ առ քայլ են եկել փակուղու առաջ՝ ամեն ինչ ուներ իր պատճառահետևանքային կապը․․․
Ինչ ախմախի ասես, ցիտեցին ու մեծարեցին, առավել՝ փողի լվացք սիրող բարերաներին, ովքեր շինեցին խալխի տունն ու երկիրը, բայց մնացին սեփական արյանը անհաղորդ, իսկ էս մարդու համար, կանգնել էր ողջ աշխարհը, բացի՝ հայից։


Հազար անգամ գրված նամակ-խնդրանքերին՝ ուղղված Բրեժնևին, ոչ մի անգամ հայերը չմիացան։
Միայն Լուի Արագոնին հաջողվեց համոզել Լեոնիդ Իլյիչին՝ ազատ արձակել Փարաջանովին, չնայած, նրա համար միջնորդել էին ողջ աշխարհի հայտնի տաղանդները․ դրանց մեջ էր նաև Յուրի Նիկուլինը։
1973-ին Փարաջանովի գրած «Հրաշք Օդենսում» սցենարը՝ ըստ «Օլե-Լուկոյե» հեքիաթի, արդեն պատրաստ էր կյանքի կոչվելու։
Այս սցենարով, Անդերսենի դերը վստահված էր Յուրի Նիկուլինին։
«Հայֆիլմն» արդեն ընդունել էր պատվերը ու նկարահանումների սկիզբ հայտարարել մինչ Ծննդյան տոները, բայց, դրան չհասավ Սերգեյը․ սցենարի հաստատվելուց մի քանի օր անց, նրան իր բնակարանում ձերբակալեցին, ու սկսվեց Փարաջանովի դժոխային ընթացքը, որից նա չվերականգնվեց այդպես էլ․
1974 - ին նրան կդատապարտեն «Սոդոմիա» հոդվածով, ու նա կմնա բերդում չորս երկար ու դժոխային տարիներ՝ մղձավանջային տարիներ, որոնց ընթացքում նա քանիցս կփորձի ինքնասպան լինել՝ բանտի հուսահատությունից ու սարսափներից։


Դատապարտյալ Փարաջանովի հոդվածը՝ իբրև հոմոսեքսուալ, նրան ոչ մի շանս չէր թողել զոնում՝ խցակիցները նվաստացնում ու խոշտանգում էին, իսկ իշխանությունները սովի էին մատնել ու ստիպել ծանր, ստորացուցիչ աշխատանքի։
Միայն Վիսոցկու լուսանկարով նամակը, հետևի կողմում ստորագրած՝ «Параджанова нельзя трогать! -В․ В․», փրկեց նրան վերահաս մահից զոնում։
Անընդհատ կապի մեջ էր նաև հին ընկերը՝ Նիկուլինը, ով հաճախ էր զոն նամակներ ուղարկում Սերգեյին․


«1975թ, Օգոստոս 15, Գիշեր։
Սիրելի Սերգեյ։
Ստացա նամակդ․
բարեմաղթանքներդ ուղղված մեր ընտանիքին, սիրով ընդունվեցին, ու բոլորն էլ խնդրեցին փոխադարձել դրանք։
Ներիր, որ ուշ-ուշ եմ պատասխանում, միայն թե չմտածես, թե մոռացել եմ քեզ, կամ՝ չեմ մտածում քո մասին։
Ինչ պատմեմ քեզ իմ կյանքից․․․
Տղայիս՝ Մաքսիմին, ամուսնացրեցինք այս տարի։ Շատ մարդ չկար՝ ընդամենը 35 հոգի, մերոնցով։
Մաշան՝ հարսը, խելացի աղջիկ է, ու նրանք երջանիկ են։ Հիմա արդեն տան հարց պիտի լուծենք նրանց համար։
Ծանոթացա Լիլիա Բրիկի ու նրա ամուսնու՝ Վասիլի Աբգարովիչի հետ․ հիանալի մարդիկ են։
Լեվ Կուլիջանովն է հիվանդանոցում․ այցելեցի նրան օրերս։
Մի քանի անգամ զանգեցի Տարկովսկուն, բայց հեռախոսը լռում է․ երևի ինչ-որ տեղ հանգստանում է․․․
Արդեն ավարտին եմ հասցնում իմ գիրքը Կրկեսի մասին։ Իմանայի այսքան դժվար է լինելու, չէի էլ սկսի, բայց, ամեն դեպքում, կավարտեմ, ու առաջին օրինակը հենց քոնը կլինի։
Հույսե՞ր․․․
Ի՞նչ ասեմ հույսերի մասին․ դրանք կան, բայց արդեն թուլացել են․․․մանավանդ իմ ու քո տարիքում՝ հիսուննանց․․․
Խնդրանքս․
Դիմացիր, Սերյոժա․․․
Ինչ կասեն, արա։ Զուսպ մնա ու կոնֆլիկտների մեջ մի մտիր, խնդրում եմ․ քո դեպքում դա շատ կարևոր է․ լսիր ինձ, աղաչում եմ․․․
Գրկում եմ ամուր․
Քո հին ընկեր՝ Յուրի Նիկուլին»։


Ավելի ուշ, արդեն Սերգեյի մահվանից հետո, Նիկուլինը կասի․
«Ինչպիսի՞ն էր Փարաջանովը․․․նա կարողանում էր ապրել միայն խաղի մեջ․ նրա համար ողջ կյանքն էր խաղ․․․»
Իսկ արդեն թաղման մասին իր հուշերում, Փարաջանովի լավագույն ընկերն ու մտերիմ գործընկերը՝ ձայնային ռեժիսոր Գարի Կունցևը կգրի․
«Ասում են, թե Փարաջանովն այլևս չկա, թե նա վաղու՜ց մահացել է...
Գուցե դրան որեւէ մեկը հավատում է, բայց ոչ ես, չէ որ նա արդեն քանիցս մահացել է՝ և լրջորեն․․․»


Հ․Գ․ - Ասում են՝ մարդու մահվան հետ, նույն վայրկյանին, նրա քաշից պակասում է 21 գրամ, բայց միթե՞ 21 գրամ էր կշռում խելագար ու սկանդալային, Փարաջանովյան ներաշխարհը․․․
Իրականությունն այն էր, որ Փարաջանովը, երկնքի պես, պատկանում էր բոլորին, բայց անվերջության պես՝ մենակ էր, և նա, ով այդքան ծաղրում էր մահվանը, վերջիվերջո մտերմացավ նրա հետ, ու նրանք հավետ ներեցին իրար․․․


Աշխարհն իր առանցքի շուրջ պտտելով, լավագույններին իր կողքին ժողված Սերգեյը, այդպես էլ կարոտ մնաց հայերի օգնության ձեռքին, երբ նա զոնում էր՝ ծայրահեղ ստորացված, արդեն հիվանդ, ինքնասպանության շեմին․․․ու զոնից դուրս գալու օրը, բերդի դարպասների մոտ, նրան դիմավորողների մեջ հայեր չկային․․․ովքեր հետո՝ նրա մահվանից հետո, պիտի ճչային «Հայ հռչակավոր ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով»...

Դիտվել է՝ 20244

Մեկնաբանություններ