Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Լիլի Մարտոյան. Չտեսորեն շլացած, գեղցիաբար շփացած, անհուսորեն փչացած իշխանիկներ

Լիլի Մարտոյան. Չտեսորեն շլացած, գեղցիաբար շփացած, անհուսորեն փչացած իշխանիկներ
28.12.2020 | 19:49

Իշխանությունը չտեսին շլացնում է, գեղցուն՝ շփացնում, փողամոլին՝ փչացնում: Հայերիս պարագայում այս դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով, և ունենում ենք չտեսորեն շլացած, գեղցիաբար շփացած, անհուսորեն փչացած իշխանիկներ:

Ըստ այդմ, հայերս իրավունք չունենք իշխանություններ ունենալու:

Հայերս պիտի ունենանք ծառայություններ՝ օրենսդիր ծառայություն, գործադիր ծառայություն, դատական ծառայություն՝ առաջին, երկրորդ, երրորդ դասի ծառայողներով: Նախագահ, վարչապետ, նախարար, մազպետ, համայնքապետ, գյուղապետ և այլ պետեր խորհրդանշող անվանումները իսպառ դուրս պիտի նետվեն ոչ միայն հայերենի բառացանկից, այլև՝ հայ մարդու մտածողությունից: Պաշտոնը չպիտի ընկալվի որպես արտոնյալ կարգավիճակ, հարստանալու, հղփանալու, անխոցելի դառնալու գործիք: Պետական պաշտոն պիտի ստանան նրանք, ովքեր գալիս են ոչ թե իշխելու, այլ հենց ծառայելու պետությանը (չեմ ասում՝ ժողվրդին, որովհետև, եթե չկա նորմալ պետություն, չկա նաև նորմալ ժողովուրդ՝ բառի դասական իմաստով): Իսկ ինչպե՞ս տարբերենք պետությանը ծառայելու պատրաստ չինովնիկին պետության գրպանը մտնելու պատրաստ չինովնիկից: Շատ պարզ՝ ծառայության դիմաց ստանալիք վարձատրությամբ: Միջին վիճակագրական ծառայողի աշխատավարձը հավասար պիտի լինի բարձր աշխատավարձ ստացող միջին վիճակագրական հայի աշխատավարձին և՝ ոչ մի լումա ավելի: Գրողի ծոցը պիտի ուղարկել այն արատավոր թեզը, որ եթե պաշտոնյան չափազանց բարձր աշխատավարձ չստանա, գումարած՝ նույնքան էլ պարգևավճար, աչքը կտնկի անաշխատ եկամտին: Սա ամենավտանգավոր ականն է՝ դրված ցանկացած պետության, հատկապես՝ խարխուլ պետության հիմքում: Հենց դրա համար եմ ասում, որ մեզանում իսպառ պիտի վերացվի իշխանության նախկին՝ վարկաբեկված ըմբռնումը՝ փոխարինվելով ծառայություն հասկացությամբ: Կասեք՝ իրատեսական չէ՞ առաջարկածս մոդելը: Իսկ ես կասեմ՝ շատ էլ իրատեսական է, եթե հաշվի առնենք այն ողբերգական ու թշվառ կացությունը, որում հայտնվել է այսօր Հայաստանի Հանրապետությունը: Մի՞թե այս կացության միակ և գերակա պատճառն այն չէ, որ իշխանության եկած ամեն բախտախնդիր կարճ ժամանակ անց իրեն թագավոր է երևակայում՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Վերացրեք պետական պաշտոնյաների համար սահմանված արտոնությունները և տեսեք, թե ովքեր են պատրաստ համեստ աշխատավարձով ու առանց արտոնությունների ծառայելու պետությանը:

Իհարկե՝ միայն նվիրյալները: Իսկ այդպիսիք, բարեբախտաբար, դեռ կան և՝ ոչ քիչ: Թե չէ, ով մի հարմար պաշտոն է ձեռք գցում, փողից էն կողմ աչքին ուրիշ բան չի գալիս: Փողն էլ, դե գիտեք, թանկարժեք ավտո է, քիփլիկ առանձնատուն, գողտրիկ ամառանոց, անպաշտոն «սև օրվա» համար էլ՝ մի կայուն բիզնես: Պետության հե՛րն էլ անիծած:

Դիտվել է՝ 3232

Մեկնաբանություններ