«Հայկական ժամանակ» օրաթերթով՝ Հոկտեմբերի 2-ին բացվեց օվերտոնի պատուհանը։
Ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը Աղդամում կտեղակայվի.այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի ստորագրած կապիտուլիացիոն փաստաթղթով,ոչ միայն վտանգվեց հայկական պետականության գոյությունը, այլև հիմք ստեղծվեց Թուրքիային ռազմական ներկայացվածություն ունենալ Արցախում։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ Հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվեց հոդված՝ բանակցային ֆորմատում փոփոխություններ անելու վերաբերյալ: «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրով խմբագրականում առաջ է քաշվում այն թեզը, որ Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցի Թուրքիայի հետ։