Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Աղվան Պողոսյան․ Արայիկ Հարությունյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին

Աղվան Պողոսյան․ Արայիկ Հարությունյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին
16.12.2020 | 16:27
Արայիկ Հարությունյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում կար մի քանի հատկանշական մեսիջներ, որոնք վկայում են Հայաստանյան ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից թույլ տրված հանցագործությունների մասին։
1. Արայիկ Հարությունյանը ուղերձում հստակ նշում է ,որ բանակի կառավարումը և Արցախի անվտանգության ու տարածքային ամբողջականության ապահովման հնարավորություն չի ունեցել,մասնավորապես, ուղերձում ասված է.
«Արդյո՞ք ես ունեցել եմ հնարավորություն, որպեսզի ապահովեմ Արցախի տարածքային ամբողջականությունն ու անվտանգություն։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ փաստացի Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջև մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ նպաստ բերելու Հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական լիազորություններից ու հնարավորություններից»։
2. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատերազմը ավելի վաղ փուլում դադարեցման հնարավորությունների մասով տվել է դրական պատասխան,մասնավորապես, իր ելույթում ասված է.
«Այս 44-օրյա պատերազմում կան երեք հիմնական հարցեր ու դրանցից բխող քննադատություններ: Առաջինն այն է, թե արդյոք ճիշտ էր պատերազմը կանգնեցնել նոյեմբերի իննին այդ պայմաններով, և այդ հարցին անկեղծորեն պատասխանել եմ քանիցս, որ այդ պահին այլընտրանքն ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներն էր, ընդհուպ՝ լրիվ հայրենազրկումը: Երկրորդ հարցն այն է, թե արդյոք հնարավոր չէր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, իսկ երրորդը, թե արդյոք հնարավոր չէր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին: Վերջին երկու հարցերի պատասխաններն էլ դրական են, սակայն մանրամասներին կանդրադառնամ մեկ այլ առիթով»
Հետպատերազմյան առավել քան մեկ ամսյա լռությունից հետո ,Արայիկ Հարությունյանը ակնարկում է Հայաստանյան իշխանությունների կողմից կազմակերպած դավաճանական ծրագրի մասին։
Իհարկե, սա չի նշանակում, որ Արայիկ Հարությունյանը անմեղ է, կամ չպետք է պատասխանատվություն կրի Արցախի հանձման ու հազարավոր զոհերի համար։
Կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրման պատասխանատունները ակնհայտ են ՝Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Դիտվել է՝ 2556

Մեկնաբանություններ