Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գագիկ Համբարյան. Փաշինյանի՝ Մարգարիտա Սիմոնյանին ուղղված պատասխանի երկու կողմերը

Գագիկ Համբարյան. Փաշինյանի՝ Մարգարիտա Սիմոնյանին ուղղված պատասխանի երկու կողմերը
28.07.2020 | 21:06

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հուլիսի 18-ին իր և իր թիմակիցների հասցեին արված խիստ քննադատական գրառմանը...

Նախ, լրագրող Իլյա Դորոնովի այն հարցին, թե ծանոթ է վարչապետը գրառման բովանդակությանը, Նիկոլը զարմանալիորեն հայտարարեց՝ ոչ... Լրագրողի փորձերին մեջբերել Մարգարիտայի գրառումից ինչ-որ հատվածներ, որոնց վերաբերյալ Փաշինյանի պատասխանին էր սպասում լրագրողը, Նիկոլը ջանադրաբար չէր ցանկանում, որ Իլյան շարունակեր, ինչը ապացուցում էր, որ Նիկոլը շատ լավ էլ ծանոթ էր Մարգարիտայի գրառմանը...


Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման հարցին, որին ՌԴ-ում համարում են Մոսկվայի դաշնակիցը, Նիկոլը, կրկին անցնելով իր սիրելի դեմագոգիային, ասել է. «ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե քաղաքական առանձին գործիչներ։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ռուսաստանի դաշնակիցը ո՛չ Փաշինյանն է, ո՛չ Պետրոսյանը, ո՛չ Պողոսյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Քոչարյանը, միակ դաշնակիցն ու գործընկերը՝ հայ ժողովուրդն է: Սա շատ կարևոր նրբերանգ է»...
Ինչպես կասեր դասականը՝ «Իյա, իրո՞ք»... Նիկոլի Մոսկվային տրված քաղաքագիտական պրիմիտիվ դասերն ուղղակի ծիծաղելի են... Նիկոլը, հասկանալով, փորձում է ցույց տալ, թե չի հասկանում, որ երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու է երկրի ղեկավարը՝ անհատը, որն այն առաջ է տանում պետական տարբեր ՝ ԱԳՆ-ի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և այլ գերատեսչությունների կողմից... Նիկոլի պատասխանից ստացվում է, որ նա փորձում է իր և իր իշխանության հակառուսական կողմնորոշում ունեցող փայատերերի կողմից վերջին շրջանում ակտիվ և բացահայտ տարվող լողացող ու սողացող հակառուսական արտաքին քաղաքական գիծը բարդել ժողովրդի վրա... Նիկոլը փորձում է իր անձնական վրեժխնդրությունը, որը համեմված է իր ընդդիմադիր ժամանակաների հակառուսական գաղափարներով, որի արդյունքում Հայաստանում հետապնդվում են ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչները և կուսակցությունները, բարդել ժողովրդի վրա... Նիկոլի նշած նրբերանգը նրանում է, որ ժողովրդին ուղղորդողը ղեկավարն է... Նիկոլն իր այս պատասխանով նաև փորձում է Մոսկվային հասկացնել, որ իր հակառուսական կեցվածքը ժողովրդի ցանկությունն է, որն, ըստ իշխանությունների, փողոցում հավաքվող մասսան է...


Ի դեպ, Նիկոլն իր այս պատասխանով բացահայտեց, որ նեղսրտում է այն փաստից, որ Մոսկվայի համար Քոչարյանը շատ կարևոր ֆիգուր է...
Իհարկե, Նիկոլն ու իրեն պաշտողները պետք է հասկանան, որ Նիկոլի այս պատասխանը Մոսկվայում չեն էլ նկատի, քանի որ այնտեղ վաղուց ի գիտություն են ընդունել Մարգարիտայի գրառումից հետո իշխանամետների և նիկոլապաշտ հայհոյող ժեխի ու նրա սպասարկուների հայհոյախառը, պաթոսախառը արձագանքը Մարգարիտայի գրառմանը...
Համոզված եմ՝ Մոսկվայում հենց հայհոյաանեծքախառը պատասխանն են ընդունել ի գիտություն, այլ ոչ թե Նիկոլի այս պաթոսախառը

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ