Ուրեմն Վենետիկի հանձնաժողովը քիչ առաջ հրապարակել է ՀՀ Կառավարության կողմից ստացված հայցի վերաբերյալ իր կարծիքը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է բառացիորեն հետևյալը. «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձաժողովի կարծիքում եղած առաջարկներին»։
Ու ի՞նչ է անում Արդարադատության նախարարությունը։ Հայտարարում է, որ դրական կարծիք են ստացել Վենետիկի հանձնաժողովից։
Հիմա հարցս հետևյալն է՝ ու՞մ է էշի տեղ դնում Փաշինյանի Կառավարությունը՝ ժողովրդին, թե՞ իր իսկ պատգամավորներին, որ էսա ուր որ է սահմանադրական հեղաշրջում պիտի անեն։