ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ռոման Ամոյան․ Ես ոչ մի օրինախախտում չեմ արել, ընդհակառակը՝ փորձել եմ հասկանալ, թե ինչ՞ օրենք եմ խախտել

Ռոման Ամոյան․ Ես ոչ մի օրինախախտում չեմ արել, ընդհակառակը՝ փորձել եմ հասկանալ, թե ինչ՞ օրենք եմ խախտել
16.06.2020 | 22:53

Ըմբշամարտիկ, օլիմպիական բրոնզե մեդելակիր Ռոման Ամոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Բազմաթիվ զանգերից, հարցադրումներից ելնելով՝ ցանկանում եմ ինքս մեկնաբանեմ տեղի ունեցածը: Ես ոչ մի օրինախախտում չեմ արել, ընդհակառակը փորձել եմ հասկանալ, թե ինչ՞ օրենք եմ խախտել(տեսանյութում ամեն ինչ պարզ երեւում է)։ Հարցի մյուս կողմը. Իմ քայլերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն: Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին,որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը,իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։ Ի տարբերություն այսօրվա ոստիկաններին, կսահմանափակվեն այդ բառով, որոնք կատարում են առաջադրանքներ,պատվերներ,ես բարձր եմ պահել հայի եւ ՀՀ դրոշը, այն երկրի դրոշը, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երեւում։ Ինձ չի հետաքրքրում ոչ մի քոմենթ ՝ գրված ֆեյքերի էջերից եւ անինքնասեր մարդկանց կողմից, կներեք չեմ ցածրանա,ուղղակի ունեմ արժանապատվություն եւ ինքնասիրություն, տրանսգենդեր չեմ եւ չեմ խախտել ոչ մի բարոյական արժեք, իմ մասին ֆիլմեր կարծում եմ չի նկարահանվի,ես այլասերություն չեմ տարածում։ Եվ վերջում պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ, սա անպատասխան չի մնա։. Երբեք եւ որեիցէ անգամ ես չեմ ընդունել այլ երկրի դրոշի տակ գոտեմարտելու առաջարկը,որպեսզի իմ եւ հայ ազգի դրոշը բարձր պահեմ, բայց արի ու տես, որ երկրում տիրող իրավիճակից, դա չի գնահատվում։
Մի’ պառակտեք եւ թշնամացրեք ազգը, մի բաժանեք մարդկանց. Շնորհակալ եմ:

Դիտվել է՝ 6086

Մեկնաբանություններ