Պետք է այս հարձակումը լիներ, այսքան զոհեր ունենայինք, որ վարչապետը նկատեր, որ վարկի դիմաց այդ զենքը դեռ չե՞նք ստացել: ԱԺ-ում Լևոն Զուրաբյանը հայտարարություն է անում իրենց կուսակցության կողմից, որ այսօր ընդդիմությունը և իշխանությունը միասին են: Անգամ դա՛ չեն հասկանում, որ քաղաքական միանությունը և երկրի ուժը այն է, երբ յուրաքանչյուր կողմ իր գործով է զբաղվում, երբ ընդդիմությունը ոչ թե իշխանության հետ է, այլ ստիպում է իշխանությանը նորմալ աշխատել: Միասնությունը դա է: