Պերմյակովից, Բերձորից, կարտոֆիլային «լրջագուն» ակցիայից, գերեզմանային այցելություններից, VTB բանկի արձանիկը «բռնաբարելուց» պրծանք, հիմա էլ Նեմցովը…
Սկսեցին հայկական ֆեյսբուքյան կարկառուն քրեագետ-քաղաքագետ -վերլուծաբանները ռուսական, արևմտյան լրատվամիջոցներից քաղած հազար ու մի այլազան վարկածների քննարկումները, կարծիքները, մեկնաբանությունները:
Կրկին սկսեցին բաժանվել երկու բանակի, անխնա իրար կոկորդ կրծել, հայհոյել, վիրավորել, հեռացնել ընկերների շարքից, բլոկ անել: Մի խոսքով, հերթական ֆեյսբուքյան պատերազմ պուտինամետների և նրան ատողների, արևմտամետների ու ռուսամոլների միջև:
Բայց չհասկացա, ուրիշ բան ու գործ չունե՞նք: Ռուսաստանցու շատ պետքն է՞, թե մեր Հայաստանում ո՞ւմ սպանեցին, ի՞նչ եղավ, ի՞նչ կատարվեց: Աշխարհի բոլոր դարդ ու ցավը տվել են մե՞զ` հայերի՞ս: Մենք` հայերս, ուրիշ խնդիրներ, հոգս, պրոբլեմներ չունե՞նք:
Ա՛յ մարդ, ապրեք ձեր կյանքով, ձեր երկրի պրոբլեմներով և վերջապես ձեր տափակ, կարտոֆիլային ակցիաներով, արձանաբռնաբարիչ քննարկումներով կամ «դեժուրնի» ավտոերթերով: Այս անգամ էլ թողեք առանց մեզ` հայերիս տանջվեն ռուսներն ու մնացյալ ազգերը: Համոզված եմ, հաստատ առանց մեզ էլ գլուխ կհանեն: