Ինձ բացատրեք, թե ե՞րբ արժեզրկվեցին «փորձագետ» եւ «վերլուծաբան» բառերը։ Մենք, կարծես, արդեն սովորել ենք, որ նույն մարդը սահմանադրության, ընտրական իրավունքի, միջազգային հարաբերությունների, մարդու իրավունքի, ռազմարվեստի մասնագետ է։
Անվտանգության խորհրդի քարտուղարը Տավուշի դեպքերի մասին այսօր մի ծայրաստիճան պարզունակ վերլուծություն է տարածել, որում ակնհայտ կեղծ ու մանիպուլյացիոն կերպով փորձել է հայկական բանակի հաջողված գործողությունները վերագրել թավշյա դիլետանտների կառավարությանը՝ միաժամանակ անբարո զուգահեռներ տանելով 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ։
Ի գիտություն Արմեն Գրիգորյանի՝ 2016թ.-ի ապրիլը և 2020թ.-ի հուլիսը նման են միայն նրանով, որ երկու դեպքում էլ լարվածությունը սանձազերծել է ադրբեջանական կողմը և երկու դեպքերում էլ հայկական բանակը հաղթանակ է տարել։
Այսպիսին էին Նիկոլահաճո վերնագրերը Նիկոլահաճո լրատվամիջոցներում։
Արդյո՞ք դրանք լրատվամիջոցներ են։
Ոչինչ, որ իրականությանը չհամապատասխանող վերնագրեր են տպել, որովհետև խոսքն ամենևին դիմումի մասին չէ։
Հենց որ Նիկոլ Փաշինյանը հերթական մտքի «փայլատակումն է» արտանետում եւ ասում, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ-որ բանի մատերիալ չէ, ՀՀ քաղաքացուն անմիջապես դարձնում են հենց այդ «մատերիալը»։
Երբ հայտարարվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամը նաև նոր հնարավորությունների դաշտ է բացում, դրա մեջ ճշմարտություն կար, բայց գործնականում ոչինչ չարվեց։
Կես օր մտորելուց հետո «Կյանքի խոսք» աղանդն երեկ իբրև թե հերքեց իրենց իսկ շրջանակներից ստացած իմ այն տեղեկատվությունը, որ ցանկանում են դիմել Կառավարությանը` ոչ եկեղեցապատկան տաճարներում արարողություններ անելու թույլտվություն ստանալու համար։
Եթե խոցելի խմբերը, լինելով վտանգի առաջնագծում, ազատվում են բաց տարածքներում դիմակ կրելու պարտավորությունից, պակաս խոցելիներին ինչու՞ եք փռում ասֆալտին եւ անվերջ ակտավորում։
Արարատ Միրզոյանն արդարացի է համարում 132 պատգամավորներին 580 մլն դրամ պարգևավճար տալը: Ժողովրդին տուգանեք, թողեք մենակ իրենց ապրուստի միջոցները հայթայթելու մեջ, դուք պարգևատրվեք:
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...