2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ՓԱՌՔ ՏԱՆՔ ԱՄԵՆԱԶՈՐԻՆ, ՈՐ ՄԵԶ ԱԶԱՏԵՑ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՊՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՐԺԱՆԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆՆ ԻՐ ՍՈՒՐԲ ԱՆՈՒՆԸ ԴԱՎԱՆԵԼՈՒՆ

ՓԱՌՔ ՏԱՆՔ ԱՄԵՆԱԶՈՐԻՆ, ՈՐ ՄԵԶ ԱԶԱՏԵՑ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՊՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՐԺԱՆԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆՆ ԻՐ ՍՈՒՐԲ ԱՆՈՒՆԸ ԴԱՎԱՆԵԼՈՒՆ
09.11.2010 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Նյութական արժեքներով առաջնորդվողների համար մի հարցի մասին եմ գրելու: Ինչո՞ւ է մամոնայի խորհրդանիշը դարձած դոլարը կանաչ գույնի: Այս անգամ էլ ընթերցողը կարող է հարցնել. «Ինչ է, այստե՞ղ էլ է հայերի մատը խառն»: Այո՛, այն էլ ամենաուղիղ իմաստով, որովհետև դեռ 17-րդ դարում Ամերիկա գաղթած առաջին շերամապահների հետ, ովքեր այդ երկրի Վիրջինիայի նահանգում իրենց ձեռքով թթենիներ տնկեցին ու շերամ բազմացնելով այնպիսի ընտիր մետաքս ստացան, որ արժանացան Չարլզ Առաջինի թագադրության պատմուճանը այդ մետաքսով կարելու պատվին: Ահա այդ ձեռներեց ու անխոնջ հայերից մեկն էլ՝ 1849 թ. գաղթած, մասնագիտությամբ դեղագործ Խաչատուր Սերոբյանը, իր աշխատանքից բացի, հայի պրպտուն միտք ունենալով, հայտնագործեց կանաչ գույնի մի ներկ, որն այնքան դիմացկուն հատկություններ ուներ, որ շուտով արժանացավ ամերիկյան կառավարության հավանությանը, և գնելով այդ ներկի պատրաստման գյուտը, սկսեցին իրենց երկրի թղթադրամների տպագրությունը հենց այդ ներկով, և ինչպես տեսնում ենք, հարյուր տարուց ի վեր այն չի փոխվել (Ա. Աբրահամյան, Համառոտ ուրվագիծ Հայ գաղթավայրերի պատմության, էջ 346): Իսկ վերջում, այս առիթով որպես մեր ժամանակների վկայություն, ասենք, որ Ամերիկայի պրեզիդենտի (Քլինթոնի) հանապազօր հացն էլ է հայորդիների միջոցով հրամցվում (ոչ թե հայթայթվում): Ինչպե՞ս. շատ պարզ, պրեզիդենտական հացթուխը մի վստահելի ու հմուտ հայորդի է, որը հայկական լավաշ է թխում Սպիտակ տան ղեկավարի համար: Այս տեղեկությունն իմացա հենց այդ հայորդուց, որն իր ընտանիքով Երուսաղեմ էր եկել ուխտագնացության: Այս առիթով ասեմ, որ իմ արտասահմանյան ծանոթներին, Հայաստանի մասին խոսելիս, մեր լավաշը ներկայացնում եմ որպես աշխարհի բոլոր ազգերի հացատեսակների մայր, բացատրելով այսպես. մայրը սիրով գիրկն է առնում իր բոլոր զավակներին, այդպես էլ հայկական լավաշով կարող ենք «դուռում» անել՝ գրկախառնել բոլոր հացերին, ինչպիսին էլ ուզում է այն լինի. չեղա՞վ, որ բոլորի մայրն է: Իհարկե, բոլորը ժպտում են իմ բերած օրինակից, բայց և այնպես թող այդ կատակի մեջ ևս ճշմարտություն փնտրեն:
Իսկ այժմ բոլորիս սրտին հարազատ Արարատ անվան հոգևոր խորհրդի մասին: Այս անունը, որը համահունչ է դարձել Հայաստան անվան հետ, իր ամենահին վկայությունն ունի Աստվածաշունչ մատյանում. «Յոթներորդ ամսի քսանյոթին տապանը նստեց Արարատ լեռան վրա» (Ծննդ. 8.4): Աստվածաշնչում սա առաջին վկայությունն է որևէ լեռան մասին: Երբ Նոյը ջրհեղեղից հետո Տիրոջից հրաման ստացավ տապանից ցամաք իջնելու իր ընտանիքի հետ, նա առաջինը ոտք դրեց Արարատ լեռան լանջին ու հետագայում այդ հողի վրա հիմքը դրեց ու կառուցեց ապագա քաղաքների և գավառների մայրը և անվանեց Նախավան, այսինքն` ազգերի հոր և իր ընտանիքի առաջին ավան, որը տասներորդ դարից հետո կոչվել է Նախիջևան: Այստեղ Նոյն առաջին զոհասեղանը պատրաստեց Աստծուն պատարագ մատուցելու համար: Այս հողում էլ ամփոփվեց այդ արդար ու աստվածավախ այրի մարմինը: Որպես հաստատումն դրա, հայոց պատմիչները փաստում են, որ Նոյի կինը՝ Նոյեմզարան թաղված է հայոց Վասպուրականի նահանգի Մարանդ, կամ Մայրավանդ կոչվող վայրում («Նոր տետրակ, որ կոչվում է հորդորակ», էջ 57): Երկրորդ վկայությունը Արարատի մասին գրված է Երեմիա մարգարեի միջոցով. «Իմ (Աստծո) կողմից հրաման տվեք Արարատյան թագավորություններին և ասքանազյան գնդին...» (Երեմ. 51.27): Երրորդ վկայություն. «Երբ նա (Ասորեստանի Սենեքերիմ արքան) երկրպագում էր իր Նեսրաք աստծո տանը, նրա որդիներ Ադրամելեքն ու Սարասարը նրան սրով հարվածեցին և Արարատի երկիրը փախան» (Դ. Թագ. 19.37): Այսինքն, հայն ու Արարատ լեռը, ըստ Տիրոջ խոսքի, հոմանիշներ են, ինչպես Իսրայելն ու Սիոն լեռը: Հնում Արարատը կոչել են Ազատ Մասիս՝ հայի ազատատենչ ու ազնիվ հոգին բնորոշող անունով:
Ասենք, որ Արծրունյաց նախարարության ծագումնաբանությունը սկսվում է Ասորեստանի հենց այդ Սենեքերիմ թագավորի զավակների՝ Ադրամելեքի ու Սարասարի Հայաստան փախչելով, հաստատվելով ու հետագայում զորանալով մինչև նախարարության աստիճանի:
Որպես համապատասխան լրացում այս խնդրո հարցին, ասենք նաև, որ Արշակունյաց ցեղի արյունակիցներ են համարվում հայորդաց ընտիր նախարարական տոհմերից Կամսարականները՝ Կարեն Պահլավունիներից (որոնց երբեմն Արշարունիներ են կոչում), ինչպես նաև Ամատունիներն ու Մանդակունիները:
Գալով հայոց ազգի առաջին լուսավորիչներին` Թադեոսին ու Բարդուղիմեոսին, որ երկուսն էլ հրեա են, կարծում եմ ոչ ոք չի կասկածում, իսկ ըստ Հայսմավուրք մատյանի, Թադեոս առաքյալը նույնպես եղել է Հիսուսի եղբայրներից մեկը: Որպես բացատրություն այս ավետարանական խոսքի, ասենք, որ հին ազգերի ընտանիքներն այնքան մոտ ու հարազատ են եղել իրենց ազգակցական, արյունակցական կապերով, որ հորեղբոր և շատ դեպքերում նաև մորաքրոջ տղաներին անվանել են եղբայրներ (ռուսերենում՝ կուզեն): Նույնպես էլ հրեա ազգի մեջ է եղել այդ սովորությունը (բայց դժբախտաբար անխորհուրդ բողոքական քրիստոնյաները, իրենց հավատքի տկարամտությունը ցուցադրելով, մեր սուրբ Կույս Մորը համարում են բազմածին, մինչդեռ բոլոր առաքելահիմք եկեղեցիներն ասում են՝ միշտ կույս Աստվածածին Մայր): Ըստ մեր պատմիչների` Թադեոս առաքյալի միջոցով դարձի եկավ ու Քրիստոսին Տեր և Փրկիչ դավանեց Հայոց Եդեսիայի Աբգար թագավորը՝ առաջինը աշխարհի բոլոր թագավորներից: Թադեոս առաքյալը Հայաստանի Արտաշատին մոտ բլուրներից մեկում հանդիպել է Տիրոջ մեր մյուս առաքյալին` Բարդուղիմեոսին, և այդ հանդիպման վայրում նրանք մի խաչ են բարձրացրել, այդ պատճառով այդ տեղը կոչվում է «0թյաց Խաչ»: Այնտեղից Թադեոսը գնացել է Սանատրուկ թագավորի մոտ, և նրա քարոզությունով դարձի եկան շատերը, որոնց թվում էր և Սանատրուկի դուստր Սանդուխտ կույսը, որը, հրաժարվելով իր ճոխ ու թանկարժեք հագուստներից, գերադասեց պարզ հագուստներ կրել, բայց զարդարվել հոգու առաքինություններով, որ է՝ խոնարհությունն ու հեզությունը: Կռապաշտությանը դարձած թագավորը, չտանելով այդ անարգանքը, հրամայում է սրախողխող անել թե՛ Տիրոջ առաքյալին և թե՛ իր սեփական դստերը: Այս էլ իմանանք, որ քրիստոնեության պատմության մեջ ավելի վաղ հիշատակություն չկա, որ Քրիստոսի անվան համար կույսը նահատակվի, ինչպես Սանդուխտ կույսը: ՈՒրեմն ինչպես հրեա Ստեփանոս սարկավագն է կոչվում նախավկա Քրիստոսի, այդպես էլ հայուհի Սանդուխտ արքայադստերը կարող ենք կոչել նախավկայուհի մեր Տիրոջ անվան համար նահատակված սրբուհիներից:
Վերջերս լույս աշխարհ հանված ցարական արխիվներում հայտնաբերվել են փաստեր, որտեղ ի հայտ են եկել հայ-հրեական հարաբերության եզրեր, նույնիսկ կրոնական երանգավորումով: Բանն այն է, որ քսաներորդ դարի սկզբներին ցարական Ռուսաստանում ապրել են ազգային փոքրամասնություններ, որոնք դեպքերի բերումով երբեմն-երբեմն ենթարկվել են զանազան ճնշումների ու հալածանքների, որոնց թվում էին նաև հայերն ու հրեաները: ՈՒ եթե ընթերցողը հիշում է, ապա ռուս ցարի անհիմն հրամանի պատճառով 1905-1906 թթ. արյունալի հալածանքներ ու թալանչիական ոտնձգություններ սկսվեցին հայոց եկեղեցու ունեցվածքի, հայկական դպրոցների ու Ռուսաստանում գտնվող հայ համայքների դեմ: Այդ քրիստոնյա համարվող ցարի ոչ քրիստոնեավայել դիրքը կասեցվեց հայոց ազգի բուռն դիմադրությամբ, հանձին Խրիմյան կաթողիկոսի աղոթքների ու ջանքերի, որին այս դեպքերի բարեհաջող ընթացքից հետո ժողովուրդը մականվանեց Հայրիկ հարգալից անվամբ: Այս դեպքի վերաբերյալ մենք ունենք հետևյալ վկայությունը. երբ հալածանքները մեր եկեղեցու հանդեպ սաստկացան, հանկարծակի ռուս թագաժառանգը հիվանդացավ ու մահամերձ վիճակի հասավ: Ցարի կինն ավելի խոհեմ գտնվելով, հասկացավ, որ այդ իրենց ընտանիքի վրա բորբոքված Աստծո բարկությունն է: Երբ այդ մասին խոսեց ցարի հետ, նա ընդունեց, որ այդպես է, բայց իր իսկ հրամանն այլևս չէր կարող հետ վերցնել: Իսկ երբ թագաժառանգի վիճակը դարձավ օրհասական, նա Կովկասի փոխարքային խնդրեց, որ իր անունից մեր կաթողիկոսին դիմի` իրենց որդու վրայից անեծքը վերցնելու: Խրիմյան Հայրիկը պատասխանել է, որ իրենք անիծելու սովորություն չունեն, բայց կաղոթեն ցարի որդու բժշկության համար: ՈՒ հավաքելով եկեղեցականներին սուրբ Էջմիածնում, աղոթում են իրենց հալածողների և թագաժառանգի առողջության համար ու, չանցած մի քանի օր, լուր են ստանում, որ երեխան առողջացել է: Դրանից հետո, ներքին կարգով ցարը հրամայում է դադարեցնել հայոց եկեղեցու հանդեպ բոլոր ոտնձգությունները: Ահա այս հալածանքի տարիներին անմասն չմնացին նաև հրեաները, որոնք նույն ցարի հրամանով համատարած ջարդերի ենթարկվեցին, որոնցից ամենասաստիկը 1913 թ. Կիևում սկիզբ առած Բեյլուսյան շարժումն էր, երբ կատաղի ամբոխը մոլեռանդ հոգևորականների առաջնորդությամբ մի գիշերում հազարավոր անմեղ հրեաներ կոտորեց: Ահա այդ կրոնական հալածանքներից ազատվելու համար, Կիևի, Խարկովի, Կրեմենչուգի, Ղրիմի, Կովկասի և Միջին Ասիայի շատ հրեա ընտանիքներ 1910-1915 թթ. սեփական կամքով դիմել են սբ. Էջմիածնի հոգևոր խորհրդին, որ իրենց մկրտեն Հայ լուսավորչական դավանանքի ծեսով, որպեսզի դառնան մեր եկեղեցու անդամները: Այս առաջին հայացքից տարօրինակ դիմումները անպատասխան չմնացին ցարական կառավարության կողմից, և քննելով իրենց սինոդում, թույլ տվեցին նման մկրտությունները, բայց նախապես տվյալ անձերին պատրաստելով և համապատասխան քննության ենթարկելով (ընթերցողը թող իմանա, որ այդ ժամանակներում, մեր ազգի նման, եկեղեցին նույնպես գտնվում էր ցարական իշխանության ներքո, առաջնորդվելով նրանց գրած եկեղեցական կանոնադրությամբ՝ Պոլոժենիեով): Եվ հարյուրավոր հրեաներ, այդ տարիներին ընդունելով Հայ լուսավորչական մկրտությունը, դարձան մեր առաքելական եկեղեցու լիիրավ անդամները: Իսկ թե ի՞նչ եղան նրանք հեղափոխությունից հետո, մեզ անհայտ է: Այստեղ ուշագրավ է այն կարևոր փաստը, որ հրեաները համաձայնել են միայն հայ եկեղեցու հովանու տակ մտնել, որպես առավել ապահով մի տեղ, ռուս ազգի դաժան հալածանքներից պատսպարվելու համար (տվյալները` ակադեմիկոս Վարդգես Միքայելյանի «Ինչո՞ւ հրեաներն ընդունեցին հայոց կրոնը» ռուսերեն գրքից):
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ