Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԱՂՎԱՆԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ

ԱՂՎԱՆԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
06.05.2011 | 00:00

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան կարող է զրկվել պաշտոնից։ Սակայն, ինչպես կրեմլյան մեր աղբյուրներն են հավաստում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր մոտ է կանչել Չայկային և առաջարկել շարունակել պաշտոնավարումը։ Իհարկե` մեկ տարով, այսինքն` մինչև նախագահական հերթական ընտրություններ։ Քանի որ նախորդ անգամ մեր աղբյուրը նաև կանխատեսել էր, թե այս պաշտոնանկությունը կարող է անմիջականորեն իր արձագանքն ունենալ Հայաստանում, այս անգամ նշեց, որ հնարավոր է Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունը նույնպես մինչև նախագահական ընտրությունները «հետաձգվի»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ


Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ