-
28.05.2012|
08:52
Այսօր կայացան մինչև տասնինը տարեկանների Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի խմբային փուլի վերջին հանդիպումները: Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Իտալիայի ընտրանին: Նախորդ երկու հանդիպումներում մեր ընտրանին վեց հնարավորից հավաքել էր մեկ միավոր ու, անկախ վերջին հանդիպման արդյունքից, դուրս մնացել եզրափակիչ տանող միակ տեղի համար պայքարից:
-
28.05.2012|
02:15
«Միսս Եվրո-2012»-ը դեռևս չսկսված` ռուսները տոնեցին իրենց առաջին հաղթանակը:
Գերմանական Ռուստ քաղաքում անցկացված «Միսս Եվրո-2012»-ում քսանչորսամյա Նատալյա Պրոկոպենկոն ճանաչվել է թիվ մեկ գեղեցկուհի ու դարձել Եվրոպայի առաջնության պաշտոնական դեմք:
-
28.05.2012|
01:07
«Եվրո-2012»-ին նախապատրաստվող ֆուտբոլային գրանդներից հաղթանակ տարավ նաև Ֆրանսիայի ընտրանին, որի մրցակիցն ընկերական խաղում Իսլանդիայի ընտրանին էր: Առաջին խաղակեսից հետո պարտվելով 0:2 հաշվով` ֆրանսիացիները կարողացան հաղթանակի նժարն ի վերջո իրենց կողմը բեկել ու հաղթել 3:2 հաշվով:
-
27.05.2012|
13:46
Հայաստանի ֆուտբոլի առաջնության տասներորդ տուրում երեկ Դիլիջանի «Իմպուլսը», հյուրընկալելով «Փյունիկին», 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել: Այսօր կայացած խաղերում «Արարատն» Աբովյանում նույն հաշվով պարտվել է «Միկային»: «Բանանց»-«Գանձասար» խաղում առավելության են հասել կապանցիները (0:1):
-
27.05.2012|
13:39
Կիրակի օրը Վինսենտե դել Բոսկեն հրապարակեց «Եվրո-2012» մեկնող Իսպանիայի ֆուտբոլի ընտրանու կազմը: Ազգայինում ամենաշատ ներկայացվածները «Բարսելոն» և Մադրիդի «Ռեալ» ակումբներն են` յոթ և հինգ ֆուտբոլիստներով:
-
27.05.2012|
03:04
Հունիսի 8-ին մեկնարկելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ անցկացված ընկերական խաղերում աշխարհամասի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին 2:0 հաշվով գերազանցել է Սերբիայի հավաքականին: Իսպանացիների կազմում չեն եղել նախօրեին երկրի գավաթը նվաճած ,Բարսելոնիե ֆուտբոլիստները, որոնց կեսը հանգուցային դերակատարում ունի ազգային հավաքականում:
-
26.05.2012|
12:54
Շախմատի աշխարհի թագի համար մրցապայքարի տասնմեկերորդ տուրը քսանչորսերորդ քայլում ավարտվել է ոչ-ոքի: Մասնագետների կարծիքով՝ իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը ձեռքից բաց է թողել հաղթելու հնարավորությունը, ինչում քիչ դեր չի խաղացել ժամանակի սղությունը:
-
26.05.2012|
03:04
Արքայական գավաթի խաղարկումով ավարտվեց Իսպանիայի 2011-2012թթ. ֆուտբոլային մրցաշրջանը: Հրաշք չեղավ: Բիլբաոյի «Աթլետիկը» չկարողացավ հաղթել «Բարսելոնին»: Ասենք` «Բարսելոնն» էլ չէր կարող դա թույլ տալ:
-
26.05.2012|
01:22
«Եվրո-2012»-ին ընդառաջ Ռուսաստանի ընտրանին Ուրուգվայի հետ ընկերական խաղը սեփական հարկի տակ ավարտեց ոչ-ոքի: Գոլերի հեղինակ են դարձել Սուարեսն ու Կերժակովը: Հաշվի առնելով ուրուգվայցիների անհամեմատ բարձր կարգը (նրանք աշխարհի վերջին առաջնության երրորդ մրցանակակիրներն են)` սա ռուս ֆուտբոլիստների անառարկելի հաջողությունն էր:
-
26.05.2012|
01:20
Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում մայիսի 25-ին Հայաստանի մինչև տասնինը տարեկանների հավաքականի երկրորդ հանդիպումը Բելգիայի ընտրանու հետ էր: Խաղավարտին մոտ մեր տղաները կարողացել են պատասխան գոլի հեղինակ դառնալ (Հովհաննես Հովհաննիսյան) ու հանդիպումն ավարտել ոչ-ոքի: