18.06.2012|
22:06
Կազանյան շախմատային մեծ մրցաշարում գերազանց է հանդես գալիս Էլինա Դանիելյանը, ով ութ տուրից հետո վեց միավորով առաջնության միանձնյա առաջատարն է: Մինչև այժմ հայ գրոսմայստերը հաղթել է չորս պարտիայում (Կոներու, Յիլդիզ, Կոսինցևա, Լահո), նույնքան պարտիա ավարտել ոչ-ոքի: Դանիելյանին սպասում են հանդիպումներ Ալեքսանդրա Կոստենյուկի, Ալիսա Գալյամովայի, Հու Յիֆանի հետ: