Տասնինը տարեկանից ոչ բարձր ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Հունաստանի հավաքականը հաստատեց իր բարձր կարգը` ապացուցելով, որ Պորտուգալիայի ուժեղ ընտրանուն հաղթելն ու կիսաեզրափկչում Անգլիայի ընտրանու դեմ դուրս գալը բնավ էլ պատահականություն չէր: Անգլիացիներն հույների հարվածային ուժն իրենց վրա զգացին երկրորդ խաղակեսի սկզբնամասում:
Ֆարեյրան կղզիները ներկայացնող «Ստրեյմուրից» կրած 3:1 հաշվով պարտությունը Կապանի «Գանձասարը» կոմպենսացրեց սեփական հարկի տակ 2:0 հաշվով տարած հաղթանակով ու Գյումրիի «Շիրակի» պես հնարավորություն ստացավ երկարաձգել մասնակցությունը Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2012-2013 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում Գյումրիի «Շիրակն» ընդունել էր չեռնոգորիական «Ռուդարին», որի նկատմամբ արտագնա խաղում առավելության էր հասել 1:0 հաշվով:
1980 թվի մոսկովյան օլիմպիական խաղերն էին: Ծանրամարտում Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ հավաքականի կազմում ներկայացված էր երկու քաշային կարգում: Թեթևագույնում (մինչև 56 կգ) հանդես էր գալու Յուրի Սարգսյանը, 82,5- ում (միջին քաշ)` Յուրի Վարդանյանը:
Գնալով ավելի ու ավելի զգալի է դառնում Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի շունչը: Քառամյակի խոշորագույն մարզական հանդիսության մասնակցության մեջ որոշարկվել են մասնակից երկրներից շատերը, որոշարկվել է նաև Հայաստանը:
Գնալով ավելի ու ավելի զգալի է դառնում Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի շունչը: Քառամյակի խոշորագույն մարզական հանդիսության մասնակցության մեջ որոշարկվել են մասնակից երկրներից շատերը, որոշարկվել է նաև Հայաստանը:
ՈՒիմբլդոնի հերթական եզրափակիչն ավարտվեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի փայլուն հաղթանակով: Բրիտանացի Էնդի Մարեյն, ով արդեն իսկ պատմություն էր դարձել ուիմբլդոնյան մրցաշարի եզրափակչում յոթանասունչորս տարվա ընդմիջումից հետո իր երկրի առաջին մասնակիցը դառնալով, չորս սեթում զիջեց ահեղ մրցակցին:
Գերծանրքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, WBO, WBA, IBF, IBO վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ Վլադիմիր Կլիչկոն Բեռնում, հուլիսի յոթին, ունեցավ հերթական չեմպիոնական մրցամարտը: