Նոյեմբերին Սիկտիվկարում մեկնարկող բռնցքամարտի Ռուսաստանի Դաշնության հերթական առաջնությունը բաց կթողնի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Հայրապետյանը:
Իսկապես բացառիկ դեպք է տեղի ունեցել բոլիվիական առաջնության տասներկուերորդ տուրում: «Ունիվերսիտարիո»-«Պետրոլերո» թիմերի հանդիպման ժամանակ տուգանային հրապարակ ներխուժած մրցակցին կոպտորեն գցելու համար մրցավարը նշանակել է տասնմեկմետրանոց:
Որքան օրացուցային տարին մոտենում է ավարտին, այնքան համառ են դառնում «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի` համաշխարհային ֆուտբոլի այս կամ այն գրանդ ակումբը գլխավորելու մասին խոսակցությունները:
Ստամբուլում կայացել է WTA ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը, աշխարհի թիվ երեք թենիսիստուհի, ամերիկուհի Սերենա ՈՒիլյամսն ու թիվ մեկ թենիսիստուհի, բելառուս Վիկտորիա Ազարենկան հայտնվել են նույն` կարմիր խմբում:
Անգլիական championship լիգայի «Շեֆիլդ Ուենսդեյ»-«Լիդս» մրցամարտի ժամանակ վերջինիս կողմից պատասխան գոլից հետո խաղադաշտ է խուժել «Լիդսի» երկրպագուներից մեկն ու երկու ձեռքով հարվածել տանտերերի դարպասապահ Քրիս Կիրլենդի դեմքին:
Բոյկոտը, որպես քաղաքական պայքարի ձև, մեկ անգամ չէ, որ կիրառություն է ունեցել համաշխարհային սպորտում: Ժամանակային (նաև մասշտաբային) առումով մեզ ավելի մոտ կանգնածները Մոսկվայի ու Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի բոյկոտումներն են:
Թեպետ Հայաստանի ազգայինի համար ժամանակային նոր չափում մնաց եկող գարունը, այդուհանդերձ աշխարհի 2014 թվականի առաջնության ընդառաջ խաղերն ի սպառ չեն վերացել օրացուցային «քարտեզից»: