ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • «Վարժ­վում եմ հե­ռա­վար ե­ղա­նա­կով աշ­խա­տե­լուն»

    «Վարժ­վում եմ հե­ռա­վար ե­ղա­նա­կով աշ­խա­տե­լուն»

    03.07.2020| 01:05
    Վե­րա­դառ­նում եմ աշ­խա­տան­քի և կյան­քին: Ինչ­պես ձեզ­նից շա­տե­րը, ես էլ եմ վարժ­վում հե­ռա­վար ե­ղա­նա­կով աշ­խա­տե­լուն: Ի­դեա­լա­կան չէ, բայց շատ ժա­մա­նակ կա­րե­լի է խնա­յել: Մյուս նո­րու­թյունն այն է, որ ես վեր­ջերս այն­քան շատ եմ պատ­րաս­տում, որ վեր­ջա­պես սկ­սել եմ այն­պի­սի ու­տեստ­ներ պատ­րաս­տել, ո­րոնք են­թա­կա են ու­տե­լու:
  • «Ես այս­պես չէի խո­սի, ե­թե ի­րա­վի­ճա­կը կա­յուն լի­ներ»

    «Ես այս­պես չէի խո­սի, ե­թե ի­րա­վի­ճա­կը կա­յուն լի­ներ»

    03.07.2020| 01:04
    Սե­րե­նա ՈՒի­լյամ­սի մարզ­չի կար­ծի­քով՝ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի թե­նի­սի բաց ա­ռաջ­նու­թյան անց­կա­ցու­մը հար­ցա­կա­նի տակ է, քա­նի որ ԱՄՆ-ում, մաս­նա­վո­րա­պես մր­ցա­շա­րի մայ­րա­քա­ղաք Նյու Յոր­քում, Covid-19-ով հի­վանդ­նե­րի թի­վը շա­րու­նա­կում է ա­ճել։
  • «Ես ցա­վում եմ Գրիզ­մա­նի հա­մար»

    «Ես ցա­վում եմ Գրիզ­մա­նի հա­մար»

    03.07.2020| 01:02
    «Բար­սե­լո­նի» գլ­խա­վոր մար­զիչ Կի­կե Սե­տիենն «Աթ­լե­տի­կո­յի» հետ խա­ղից հե­տո, որն ա­վարտ­վել է ոչ-ո­քի (2-2), խո­սել է Ան­տուան Գրիզ­մա­նին քիչ խա­ղա­ժա­մա­նակ տրա­մադ­րե­լու մա­սին: Վեր­ջին ան­գամ ֆրան­սիա­ցին թի­մի կազ­մում լիար­ժեք հան­դի­պում անց­կաց­րել է հու­նի­սի 16-ին, երբ կա­տա­լո­նա­կան ա­կում­բը խա­ղում էր «Լե­գա­նե­սի» դեմ (2-0):
  • Չոր­սից ե­րե­քը՝ 11-մետ­րա­նո­ցից

    Չոր­սից ե­րե­քը՝ 11-մետ­րա­նո­ցից

    03.07.2020| 01:02
    Կար­ծես թե սահ­ման­ված կարգ է դառ­նում, որ նա­խօ­րեին, նա­խորդ տու­րում գրանդ­նե­րից մե­կի դեմ ըմ­բոս­տա­ցա­ծը հա­ջորդ հան­դի­պու­մը պի­տի պար­տադ­րա­բար տա­նուլ տա։ Հի­շենք նա­խորդ տու­րի «Սել­տա»-Բար­սե­լոն» դի­մա­կա­յու­թյու­նը, երբ խա­ղա­վար­տին Յա­գո Աս­պա­սը հա­վա­սա­րեց­րեց հա­շիվն ու կա­տա­լո­նյան ա­կում­բից կոր­զեց նրա հա­մար այն­քան թանկ միա­վոր­ներ՝ գու­ցե թե չեմ­պիո­նա­կան գին ու­նե­ցող, ու ինչ­պես «Բար­սե­լո­նի» դեմ այդ­պես ըմ­բոս­տա­ցած, ա­ղյու­սա­կի ստո­րին հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող «Սել­տան» ան­փա­ռու­նակ պար­տու­թյուն կրեց ի­րե­նից էլ ներքև գտն­վող «Մա­լյոր­կա­յից»՝ զի­ջե­լով խայ­տա­ռակ 1։5 հաշ­վով։
  • Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է «Ռոմա»-ի հետ պայմանագիրը

    Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է «Ռոմա»-ի հետ պայմանագիրը

    01.07.2020| 21:42
    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմնա «Ռոմա»-ում մինչև ընթացիկ մրցաշարի ավարտը, իտալական ակումբը հայտարարել է, թե պայմանավորվել են «Արսենալ»-ի հետ երկարաձգել նրա վարձակալության պայմանագիրը։
  • «Ռեա­լը»՝ միանձ­ն­յա ա­ռա­ջա­տար

    «Ռեա­լը»՝ միանձ­ն­յա ա­ռա­ջա­տար

    30.06.2020| 00:56
    Որքան էլ ան­ցած օ­րե­րը գա­վա­թա­յին էին անգ­լիա­կան ֆուտ­բո­լի հա­մար, այ­դու­հան­դերձ, մինչ այդ ե­ղել էր ա­ռաջ­նու­թ­յան «Չել­սի»-«Ման­չեստր Սի­թի» դի­մա­կա­յութ­յու­նը, ո­րը... Իսկ թե այդ որն ինչ սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թ­յուն է ու­նե­ցել, կի­մա­նաք Կղ­զու գա­վա­թա­յին խա­ղե­րի մա­սին անդ­րա­դար­ձում, որ­տեղ խոս­տաց­վա­ծին պատ­շաճ տեղ է հատ­կաց­ված։
  • Հո­գե­մաշ մր­ցակ­ցու­թ­յու­նը սկս­ված է նո­րո­վի

    Հո­գե­մաշ մր­ցակ­ցու­թ­յու­նը սկս­ված է նո­րո­վի

    26.06.2020| 01:50
    Երկ­րի չեմ­պիո­նու­թյան հա­մար պայ­քա­րը՝ հա­վա­սար դիր­քե­րից, սկս­ված է։ Խոս­քը վե­րա­բե­րում է բնա­կա­նա­բար լա լի­գա­յին, ո­րով­հետև եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի ըն­թաց­քի մեջ գտն­վող ա­ռաջ­նու­թյուն­նե­րից ա­մեն ինչ հս­տակ է բուն­դես­լի­գա­յում՝ «Բա­վա­րիան» չեմ­պիո­նու­թյու­նը վա­ղօ­րոք է նվա­ճել, հար­ցեր չկան պրե­միեր լի­գա­յում` «Լի­վեր­պուլն» ըն­դա­մե­նը սպա­սում է խնդ­րի փաս­տա­կան կող­մի հաս­տատ­մա­նը, ո­րը, ի դեպ, կա­րող էր հենց ե­րեկ ուշ ե­րե­կո­յան էլ լի­նել, ե­թե «Ման­չեստր Սի­թին» միա­վոր­ներ կորց­ներ։ Ո­րո­շա­կի լար­վա­ծու­թյուն էր նկատ­վում սկու­դե­տեում, սա­կայն այս պա­հի դրու­թյամբ վեր­ջին տու­րը կար­ծես թե հա­նում է հար­ցա­կան­նե­րը, թե­պետ ա­ռաջ­նու­թյան ա­վար­տին բա­վա­կան ժա­մա­նակ կա, ու հնա­րա­վոր է ցան­կա­ցած զար­գա­ցում։
  • «Ռեա­լը» շր­ջան­ցեց «Բար­սե­լո­նին»

    «Ռեա­լը» շր­ջան­ցեց «Բար­սե­լո­նին»

    23.06.2020| 01:55
    Վերջ։ Եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին բո­լոր գեր­տե­րու­թյուն­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­ներն էլ մար­տա­կան ու­ղեգ­ծում են։ Միակ բա­ցա­ռու­թյու­նը կազ­մում է ֆրան­սիա­կա­նը, որ­տեղ, նկա­տի ու­նե­նա­լով կո­րո­նա­վի­րու­սի մո­լեգ­նու­մը, երկ­րի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյան մա­կար­դա­կով ո­րոշ­վեց չվեր­սկ­սել ա­ռաջ­նու­թյունն ու թի­մե­րի վերջ­նա­կան դա­սա­վո­րու­թյան հար­ցում հիմք ըն­դու­նել տվյալ պա­հի դրու­թյամբ ո­րի որ տե­ղում գտն­վե­լու փաս­տը։
  • «Նա­պո­լին»՝ Ի­տա­լիա­յի գա­վա­թա­կիր

    «Նա­պո­լին»՝ Ի­տա­լիա­յի գա­վա­թա­կիր

    19.06.2020| 01:39
    Օ­րեր ա­ռաջ ներ­կա­յաց­րինք ֆուտ­բո­լի Ի­տա­լիա­յի գա­վա­թի կի­սաեզ­րա­փակ­չի պա­տաս­խան խա­ղե­րը՝ դրանց ար­դյունք­նե­րով նշե­լով, որ եզ­րա­փա­կիչ են ե­լել թու­րի­նյան «Յուվենտուսն» ու «Նա­պո­լին» Նեա­պոլ քա­ղա­քից։ Ա­ռա­ջին հա­յաց­քից ու, ին­չու չէ, ճշ­մար­տու­թյան աչ­քե­րին սթափ նա­յե­լով, պի­տի փաս­տեինք, որ ի­րենց ու­նե­ցած կա­րո­ղու­թյամբ, զո­րու­թյու­նով թի­մե­րը հա­մար­ժեք չեն. «Յու­վեն­տու­սը» գտն­վում է բա­վա­րար մար­զա­վի­ճա­կում, վս­տա­հո­րեն գլ­խա­վո­րում է սկու­դե­տեն, ու­նի գե­րա­զանց կազմ, մինչ­դեռ մր­ցաշր­ջա­նը «Նա­պո­լիի» հա­մար միան­շա­նակ ձա­խող­ված է՝ նկա­տի ու­նե­նա­լով թի­մի ցույց տված ար­դյունք­ներն ու, որ­պես դրա հետևանք, մր­ցաշր­ջա­նի կե­սից Կառ­լո Ան­չե­լո­տիին գլ­խա­վո­րի պոս­տից հե­ռաց­նե­լը։
  • Հայտ­նի է մեկ­նար­կի ժամ­կե­տը

    Հայտ­նի է մեկ­նար­կի ժամ­կե­տը

    19.06.2020| 01:37
    Հու­նի­սի 17-ին ՈՒԵ­ՖԱ-ի շտաբ-գրա­սե­նյա­կում, կա­յա­ցել է ՈՒԵ­ՖԱ-ի գոր­ծա­դիր կո­մի­տեի հե­ռա­վար նիս­տը, քն­նարկ­վել են ա­կում­բա­յին և ազ­գա­յին հա­վա­քա­կան­նե­րի մր­ցա­շա­րե­րի ձևա­չա­փե­րի փո­փո­խու­թյուն­նե­րը, անց­կաց­ման նոր ժամ­կետ­նե­րը։