26.11.2013|
10:20
Ըստ Մալխասյանցի բառարանի՝ «տեսանողներ» կոչվում են ապագան կամ անտեսանելի բաները տեսնողները, նաև մարգարեները։ Այս մարդկանց մասին կան բազմաթիվ վկայություններ Հին ու Նոր կտակարաններում, չնայած Նորում ավելի քիչ են գրում մարգարեների մասին, բայց դա դեռևս չի նշանակում (ինչպես որ շատերն են կարծում), թե այդպիսիները դադարել են գոյություն ունենալուց, մանավանդ Պողոս առաքյալը գրել է. «Մի՛ մարեք Հոգին, մի արհամարհեք մարգարեությունները, քննեցե՛ք ամեն բան, բարին ամո՛ւր պահեք, հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից» (Ա Թեսաղոն. 5.20)։