04.06.2013|
16:45
Նույնիսկ, եթե հասարակության մեծ մասն անարձագանք է թողնում երկրի կյանքում տեղի ունեցող որևէ իրադարձություն, չի նշանակում, որ այդ հատվածը թքած ունի, թե ինչ է կատարվում իր քթի տակ, հարևանի տանը կամ կողքի մարզում: Սա հարաբերական պասիվություն է, որը ժամանակի հետ արտացոլվում է տվյալ հատվածի առօրյայում, ազդում է առողջության վրա, մղում է բարոյահոգեբանական աղբից դուրս գալու ինչ-ինչ լուծումների: