09.09.2013|
15:45
Համաներումը, ընդարձակ նորմատիվ-իրավական իմաստով, իրենից ներկայացնում է միջոլորտային իրավաբանական մի ինստիտուտ, որը ներառում է իրավունքի սահմանադրական, քրեական, քրեադատավարական, քրեակատարողական և այլ ճյուղերի նորմեր: Այդ ինստիտուտի սկզբունքային միասնությունը հաստատվում է դրա ընդհանուր խորագրով, որը վերարտադրվում է իրավական կարգավորման բոլոր մակարդակներում պահպանվող իրավունքի բոլոր ճյուղերով, ինչպես նաև գործողության ընդհանուր սկզբունքներով: