12.09.2013|
16:06
Այսօր ազատամարտիկների հերթական հանրահավաքի օրն է: Չորս ամսվա ընթացքում կառավարությունը, կարելի ասել, ոչինչ չի արել ազատամարտիկների բարձրացրած հարցերից գոնե մեկը լուծելու համար, չհաշված այն քննարկումները, որոնք պարբերաբար տեղի են ունենում ՊՆ-ում ստեղծված ազատամարտիկների` կառավարությանը ներկայացրած պահանջներով զբաղվող աշխատանքային խմբում, որին մասնակցել են նաև որոշ ազատամարտիկներ, ինչպես նաև «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ԱԺ-ի հապճեպ ընդունած օրենքը: