17.09.2013|
14:16
Քաղաքացի Ն. Մ.-ն որոշեց փոխել տանիքը։ Քաղաքացու տանիքը կենսաթոշակային տարիքի էր, երկթեք, ազբոշիֆերյա, բարձրությունը՝ 2-5 մետր։ Ժամանակի ընթացքում ազբոշիֆերները, հասկանալի է, ջարդոտվել էին, բազմաթիվ անցքեր էին գոյացել, և անձրևն ու ջուրը անարգել հոսում էին վար, այսինքն, լցվում տուն՝ բազմաթիվ տհաճություններ պատճառելով տան բնակիչներին։ Ի դեպ, տունը սեփական է, կառուցված 1940-ին, պարսպապատ է, ինչպես Մարաշ թաղամասի շատ առանձնատներ։