11.10.2013|
11:41
ՀՀ պետական բյուջեն զարմանալի բան է։ Մերթ ուժասպառ է, մերթ էլ, ասես դյուցազուն, նայած հանգամանքներին։ Ասենք էսպես. երբ հարկ է բարձրացնել մանկավարժների, բժիշկների, գիտնականների, մանկապարտեզի դայակների, «դարանակալ» ոստիկանների, ուղևորատար տրանսպորտի բազմաչարչար վարորդների և այլոց աշխատավարձերը, բյուջեն համեստորեն հեզ է, ինչպես չարքաշ եզը։