Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • «Ոչ մի շարժում իր անշահախնդրությամբ չի կարող համեմատվել ազատամարտիկների պայքարի հետ»

    «Ոչ մի շարժում իր անշահախնդրությամբ չի կարող համեմատվել ազատամարտիկների պայքարի հետ»

    22.11.2013| 16:51
    Հասարակության մեջ ձևավորվել է մի կարծիք, որ ցանկացած քաղաքացիական շարժման հետևում պարտադիր կանգնած են քաղաքական ուժեր: Թե, օրինակ, որքան են քաղաքականացված, ասենք, կոնկրետ ազատամարտիկների հանրահավաքները, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ տվեց իր գնահատականը.
  • «Ես այս իրավիճակը, իմ բառերով, կկոչեմ 21-րդ դարի ստրկատիրություն»

    «Ես այս իրավիճակը, իմ բառերով, կկոչեմ 21-րդ դարի ստրկատիրություն»

    22.11.2013| 15:51
    Այսօր «Արեգ» համահայկական խնդիրների գիտավերլուծական կենտրոնի կողմից կազմակերպած` «Կենսաթոշակային կուտակային համակարգի հակասոցիալական և ապազգային էությունը» թեմայով մամուլի ասուլիսում, հասարակագետ Կարինե ՀԱԿՈԲՅԱՆԸ` պատասխանելով «արդյո՞ք սա պետության կողմից հերթական քայլն է, երբ որ ընդունվում են որոշումներ` հաշվի առնելով որոշակի մարդկանց անձնական շահերը, թե՞ սա պետք է ընդունել որպես բարեփոխում, որը պարզապես քայլ է դեպի առաջադեմ Եվրոպա, դեպի հասարկություն» հարցին` ասաց. «Այն բարեփոխումները, որոնք չեն բխում մարդու և հասարակության շահերից, դժվար է կոչել բարեփոխումներ: Իմ կարծիքով կենսաթոշակային կուտակային համակարգի օրինագիծը այն օրենքների շարքում է, որը չի բխում մեր երկրի, մեր անկախության շահերից»:
  • ՌԼԴԿ-ն առաջարկում է մահապատժի ենթարկել հանցագործ միգրանտներին

    ՌԼԴԿ-ն առաջարկում է մահապատժի ենթարկել հանցագործ միգրանտներին

    22.11.2013| 13:37
    Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հանդես Է եկել նոր առաջարկով: Օրինագծի հեղինակ, Պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովը «Իզվեստիա»-ում գրել է. «Խորհրդարանական ՌԼԴԿ խմբակցությունը համոզված է, որ եթե գործողություններ չիրականացվեն, «եկվորները կշարունակեն իրենց զգալ ազատ և անկաշկանդ, կշարունակեն գողանալ, սպանել, թալանել ու «դուրս պրծնել» մեկ կամ երկու հազարով: Ըստ նրա, միայն խիստ միջոցառումները, ինչպիսիք են ցմահ ազատազրկումը, մահապատիժը, 15 տարով արտաքսումը, կարող են կանգնեցնել կատարվող հանցագործությունները: Հակառակ դեպքում երկիրը «կխեղդվի դրսից եկող հանցագործությունների մեջ»:
  • «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ»

    «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ»

    22.11.2013| 12:22
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կիրականացնի «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը:
  • Ստեղծագործական ոսկորն ու քաղաքական որկորը

    Ստեղծագործական ոսկորն ու քաղաքական որկորը

    22.11.2013| 11:52
    Իրազեկում Ազնավուրի հրապարակից։ Հրապարակի ջրավազանում ժամանակին բադեր ու սագեր կային։ Դրանք մի օր անձայն հեռացան, և նրանց հետքերն անքննելի են։ Այժմ թույլ տանք մեզ մի փոքր ընդմիջվել և իջնել սովետահայոց պատմության կիրճերը, ոչ այնքան խոր, մոտավորապես 20-րդ դարի 60-70-ականները։ Երկրում, և հատկապես քաղաքամայր Երևանում, ամենուր հայ բոշաներն էին զվռնում, նրանք մաղ ու սարի ծամոն էին ծախում, նրանք անլվա էին, բամբասկոտ և պռտկերես։
  • Բացարձակ գեղեցկությունը հավանում են բոլորը

    Բացարձակ գեղեցկությունը հավանում են բոլորը

    22.11.2013| 11:51
    Վերջերս աչքի անցկացրի Երևանի ավագանու ընտրություններից առաջ տարբեր կուսակցությունների անդամների ելույթները: Նրանք ասում էին, որ Երևան քաղաքը պետք է լինի հաճելի, հարմարավետ, և բազմիցս օրինակ էին բերում Եվրոպան: Այսօր ես չեմ ուզում վերլուծել նրանց խոսքերն ու մտքերը, այլ ավելի շատ կուզեի խոսել մարդու զգայարանների աշխատանքի մի շարք հատկանիշների մասին, որոնք մեծ ազդեցություն են ունենում մարդու զգացողությունների և առօրյա վարքի վրա: Տարրեր, որոնց այսօրվա արևմտյան երկրների քաղաքաշինարարները մեծ ուշադրություն են դարձնում:
  • Գուցե սկզբում կամավո՞րը կիրառենք

    Գուցե սկզբում կամավո՞րը կիրառենք

    22.11.2013| 11:49
    Կառավարություն և ԱԺ «հակամարտությունը» պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի շուրջ շարունակվում է։ ՈՒ թեև ԱԺ չորս խմբակցություններն արտահերթ նիստ հրավիրելու պահանջ էին ներկայացրել, այն չկայացավ քվորումի բացակայության պատճառով։ Հավանաբար ՀՀԿ պատգամավորներն իրենց գործն արել էին։
  • Հինգ հազար տարի է` մեր աղբյուրի զուլալ ջուրը հոսում ու մեր երկրում մի տեղ  չի լճանում, գնում օտարի հողն է շենացնում

    Հինգ հազար տարի է` մեր աղբյուրի զուլալ ջուրը հոսում ու մեր երկրում մի տեղ չի լճանում, գնում օտարի հողն է շենացնում

    22.11.2013| 11:44
    Անակնկալ հնչած հեռախոսազանգը ինձ իմ ընկերոջ տուն տարավ: Նա տանը մենակ էր. ծխախոտը մատների արանքում, սուրճի բաժակը դիմացը, հայացքը անորոշ հեռուներին` արձանի կերպի մեջ անշարժացել, նայում էր: Իսկը Ռոդենի «Մտածող մարդը»: «Նստիր,- ասաց ու արտաբերեց հայի հերթապահ և ամենաանհեթեթ բառակապակցությունը.- Ի՞նչ կա, չկա»:
  • Եթե հրեական ցեղասպանությունը հոլոքոստ է, ապա մերը՝ հայասպանություն՝ արմենոցիդ

    Եթե հրեական ցեղասպանությունը հոլոքոստ է, ապա մերը՝ հայասպանություն՝ արմենոցիդ

    22.11.2013| 11:42
    Վերտառության հարցադրմամբ կուզեի հանրության ուշադրությանը ներկայացնել առաջին հայացքից անմեղ ու երկրորդական թվացող մի իրողություն, որը մեր ազգային շահերի տեսանկյունից խիստ վտանգավոր խութեր է պարունակում: Ստորև ներկայացվող նմանատիպ հրապարակումները որպես թիրախ թշնամյաց ձեռքին հաճախ հրաշալիորեն օգտագործվում են մեր իսկ դեմ:
  • Բաց նամակ ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    Բաց նամակ ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    22.11.2013| 00:11
    Պարոն նախագահ, շատ հաճախ պարգևներ, կոչումներ եք շնորհում։ Մենք այս փաստը դրական ենք գնահատում, բայց Հայաստանի Հանրապետությունում կա մի կղզի, որի մասին գրեթե բոլորը մոռացել են։ Այստեղ ապրում են 104 ցմահ դատապարտյալներ, որոնցից 35-ը նախկինում մահապատժի դատապարտվածներ են։