23.11.2013|
14:11
Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը, որի շրջանակներում երևանյան 5 բուհերի ուսանողների շրջանակներում իրականացվում են քննարկումներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ, կազմակերպվում են կինոդիտումներ, խորհրդատվություն, ցանկացողները նաև հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ։
«Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագրի համակարգող Նարինե Մեժլումյանը նշեց, որ իրականացվող միջոցառումների նպատակն է հնարավորինս շատ խոսել ՄԻԱՎ-ի մասին, հնարավորինս մեծ թվով երիտասարդների հետազոտել, որպեսզի իմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին։