Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Կտրուկ ավելացել են «Շտապ օգնության» կանչերը, որը ազգաբնակչության վստահության արդյունք է

    Կտրուկ ավելացել են «Շտապ օգնության» կանչերը, որը ազգաբնակչության վստահության արդյունք է

    07.12.2013| 13:20
    Դեռևս մի քանի տարի առաջ շտապ օգնության ծառայությունը զգալիորեն ետ էր մնում բուժօգնության մյուս տեսակներից: Գրեթե բոլոր մեքենաները հին էին, ցածր էին տեխնիկական հագեցվածությունը, անբավարար և ոչ ժամանակակից էին կապի միջոցները, մասնագետների ճնշող մեծամասնությունը կարիք ուներ վերապատրաստման, իսկ հանրապետության մարզերում կանչերը սպասարկվում էին հիմնականում միջին բուժանձնակազմի միջոցով:
  • Ավարտվել է Հրաչյա Հարությունյանի դեմ քրեական գործի քննությունը

    Ավարտվել է Հրաչյա Հարությունյանի դեմ քրեական գործի քննությունը

    07.12.2013| 13:13
    Ռուսաստանի Պոդոլսկի մերձակայքում խոշոր ավտովթարի պատճառ դարձած Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դեմ քրեական գործի քննությունն ավարտվել է: Ռուսաստանի քննչական ծառայությունը, Հրաչյայի փաստաբանի տեղեկացմամբ, դեկտեմբերի 9-ին կսկսի ուսումնասիրել գործի նյութերը:
  • Մեծ Բրիտանիայում սպառնացող ջրհեղեղի պատճառով 10 հազար մարդ է տարհանվել

    Մեծ Բրիտանիայում սպառնացող ջրհեղեղի պատճառով 10 հազար մարդ է տարհանվել

    06.12.2013| 23:51
    Շուրջ 10 հազար մարդ է տարհանվել Մեծ Բրիտանիայում` սպառնացող ջրհեղեղի պատճառով: <<Տարերային աղետի սպառնալիքի պատճառով իրենց բնակավայրերը լքել են հարյուրավոր ընտանիքներ>>,-այս մասին հաղորդել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության աշխատակցուհի Մառլետ Էլվորտը` նշելով, որ նման մակընթացություններ վերջին 60 տարում տեղի չեն ունեցել: Մարդկանց տարհանման աշխատանքները սկսվել են երեկ գիշերվանից և մինչև առավոտ նրանց թիվը կազմել է 10 հազար: Էլվորտի փոխանցմամբ, շուրջ 2 հազար տուն ներկայումս գտնվում է հեղեղման գոտում, տասնյակ հազարավոր մարդիկ էլ մնացել են առանց էլեկտրականության:
  • Երեխաները պայքարում են ծխելու դեմ և կյանքեր փրկում

    Երեխաները պայքարում են ծխելու դեմ և կյանքեր փրկում

    06.12.2013| 17:06
    Նոյեմբերի 6-ին «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն ամփոփեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում անցկացվող «Ընդդեմ ծխախոտի» կանխարգելիչ միջոցառումների շարք» ծրագիրը։ Ներկայացվեց ՀՀ 1300 դպրոցներում անցկացված հակածխախոտային ծրագիրը, պարգևատրվեցին «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով պաստառների դպրոցական մրցույթի հաղթողները։
  • ՈՒրեմն իշխանությունը լավ չի պայքարում

    ՈՒրեմն իշխանությունը լավ չի պայքարում

    06.12.2013| 16:26
    «Արտագաղթի մասին այնքան եք խոսել, որ արտագաղթողներին դարձրել եք պատմության հերոսներ: Որևէ մեկը արտագաղթի դեմ այնպես չի պայքարում, որքան մենք: ՈՒ մեր ուժերի ներածի չափով պայքարում ենք»: Սրանք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերն են, ով, ի դեպ, ԱԺ պատգամավոր է 1995-ից` արդեն 18 տարի:
  • «Մի օր դուրս եք գալու և աշխատանքի վայր չեք հասնելու»

    «Մի օր դուրս եք գալու և աշխատանքի վայր չեք հասնելու»

    06.12.2013| 14:11
    ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ շարունակում է «սպառնալ», որ եթե Երևանի քաղաքապետարանն իրենց պահանջը չբավարարի` կհրաժարվեն սպասարկել հանրությանը: Հիշեցնենք` նրանց պահանջը տրանսպորտի սակագինը 100 դրամով բարձրացնելն է:
  • Շնորհակալություն, բժիշկ

    Շնորհակալություն, բժիշկ

    06.12.2013| 12:15
    Մեր օրերում, երբ հաճախ քննադատորեն խոսվում ու գրվում է մարդկայնության և, ընդհանրապես, մարդկային հատկանիշների նահանջի մասին մեր հասարակական կյանքում, այնուամենայնիվ, առկա են դեպքեր և անձինք, ովքեր իրենց ամենօրյա նվիրական աշխատանքով արարում են բարություն ու մարդասիրություն, ինչն արժանի է ամենայն դրվատանքի:
  • Զարգացնենք հայ-ռուսական  համագործակցությունը

    Զարգացնենք հայ-ռուսական համագործակցությունը

    06.12.2013| 12:01
    Ցանկացած հեռանկարային և ռազմավարական նշանակության ուղղության զարգացման համար անհրաժեշտ է ունենալ գիտակոնստրուկտորական, տեխնիկական, արտադրական, կրթական փոխկապակցված բազաներ, ինչը կարող է կյանքի կոչվել միայն ու միայն պետության կողմից: Այդ ուղղություններից մեկն այսօր արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների ուղղությունն է, որը, իմ կարծիքով, դեռևս չի արժանացել մեր իշխանության լուրջ ուշադրությանը:
  • Աղվան Հովսեփյանը ներկայացրել է

    Աղվան Հովսեփյանը ներկայացրել է

    06.12.2013| 11:47
    Միասնական քննչական կոմիտե ստեղծող Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է, որ ներկայացվել են օրենսդրական անհրաժեշտ փաստաթղթերը կոմիտեն ստեղծելու համար:
  • Երիտասարդները սովորեցնում են գյուղացիներին ինչպես բերրիացնել հողը

    Երիտասարդները սովորեցնում են գյուղացիներին ինչպես բերրիացնել հողը

    06.12.2013| 11:39
    Մեկ ամիս շարունակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարբեր գյուղերում (Ոսկեվազ, Աղավնատուն, Սասունիկ և այլն) իրականացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը՝ որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրը։ Ծրագրի համակարգող Հովսեփ Ագանյանցը նշում է, որ իրենց հիմնական նպատակն էր նվազեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի ռիսկերը, ինչպես նաև առաջարկել արդյունավետ և քիչ ծախսատար մեթոդներ, որոնք կնպաստեն արդեն իսկ դեգրադացված հողերի վերականգնմանն ու արդյունավետ օգտագործմանը։