Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՀԻՆ ԴԱՐԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՀԻՆ ԴԱՐԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
21.06.2011 | 00:00

Աստվածաշնչյան համաբարբառով դուրս գրեցի Աստծո Կրակի մասին մարգարեությունները, որի անխուսափելիության մասին դուք նույնպես կհամոզվեք, երբ դրանցից մի քանիսն ինքներդ կարդաք.
«Աստված երկայնամիտ է ու Նրա զորությունը մեծ է, բայց մեղավորին ամենևին անպարտ չի թողնում։ Լեռները Նրանից դողում են, և երկիրը Նրա առաջ խախտվում է։ Նրա ցասումի առաջ ո՞վ կարող է կանգնել: Նրա սրտմտությունը կրակի պես պիտի թափվի» (Նավում 1. 3-6):
«Ահա պիտի գա Տիրոջ Օրը` հնոցի նման բորբոքված, և պիտի այրի բոլոր անօրենություն գործողներին: Եղեգի նման պիտի վառվեն նրանք այն Օրը, որը պիտի գա,- ասում է Ամենակալ Տերը,- և նրանցից ոչ մի արմատ և ոչ մի ճյուղ չի մնալու: Բայց ձեզ՝ Իմ անունից երկյուղ կրողներիդ համար արդարության Արեգակը պիտի ծագի, բժշկություն պիտի լինի Նրա շողերի մեջ, և դուք պիտի ելնեք ու խայտաք, ինչպես կապից արձակված հորթեր: Պիտի տրորեք անօրեններին, ու նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն Օրը, որ Ես եմ պատրաստելու։ Այն Օրը, երբ Իմ սեփական գանձը հավաքեմ, նրանց պիտի խնայեմ, ինչպես մի մարդ խնայում է իր որդուն, որն իրեն ծառայություն է անում: Եվ պիտի դառնաք ու տեսնեք արդարի և ամբարիշտի, Աստծուն ծառայություն անողի և Նրան ծառայություն չանողի տարբերությունը» (Մաղաքիա 4. 1-3, 3. 17,18):
«Սպասե՛ք Ինձ,- ասում է Տերը,- մինչև այն Օրը, երբ որսի համար ոտքի կանգնեմ: Վճռել եմ ազգերը հավաքել, թագավորությունները գումարել, որպեսզի նրանց վրա թափեմ Իմ զայրույթը, Իմ սաստիկ բարկությունը, քանի որ Իմ վրեժխնդրության կրակով պիտի մաշվի ամբողջ երկիրը» (Սոփոնիա 3.8)։
«Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր: Տերը չի ուշացնի Իր խոստումը, ինչպես ոմանք են կարծում, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանի որ չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն: Սակայն Տիրոջ Օրը գիշերվա գողի պես պիտի գա. այն ժամանակ երկինքը սաստիկ շառաչյունով պիտի անցնի, ու տարերքը հրով կիզված պիտի հալվի, և երկիրը ու նրա մեջ եղած ամեն բան պիտի կրակով այրվեն» (Բ. Պետրոս 3. 8-10)։
«Տեր Հիսուսը կհայտնվի երկնքից՝ Իր հրեշտակների զորքով՝ կրակի բոցով վրեժ լուծելու համար նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին» (Բ Թես. 1. 7-8)։
«Եվ այն Օրը,- ասում է Տերը,- երկրում պիտի պակասի ժողովրդի երկու երրորդը, իսկ մեկ երրորդը պիտի մնա նրա մեջ: Այդ մեկ երրորդն էլ Ես պիտի անցկացնեմ կրակի միջով, պիտի հալեմ նրանց, ինչպես արծաթն են հալում, պիտի փորձեմ նրանց, ինչպես փորձում են ոսկին. այն ժամանակ նրանք պիտի կանչեն Իմ անունը, և Ես պիտի լսեմ նրանց ու ասեմ. «Սա՛ է Իմ ժողովուրդը», իսկ նրանք պիտի ասեն. «Դու ես մեր Տեր Աստվածը» (Զաքարիա 13.8-9):
Հոգի՛, այս ամենը, ինչ գրվեց, կարդացի՞ր. հիմա ես անպարտ եմ, քանի որ դու էլ զգուշացվեցիր: Մնացածը քո հավատի գործն է: Վարվի՛ր կամքիդ համաձայն: Բայց մի բան հաստատ իմացի՛ր, ինչ գրված է, պիտի կատարվի, անշուշտ, և շուտով պիտի կատարվի, և ով ականջ ունի, կլսի ու կփրկվի: Իսկ եթե ինձ հարցնեն, թե ինչու գրեցիր այս մասին, կպատասխանեմ իմ Աստծո խոսքով. «Քանզի գալիս է ժամանակը, և ամեն սիրտ պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, և ամեն հոգի պիտի մարի, և ամեն ծունկ ջրի պես պիտի լինի. քանզի ահա գալիս է (կրակի պես բորբոքված) այդ ԱՀԵՂ ՕՐԸ. ու պիտի կատարվի՛ այս ամենը» (Եզեկիել 21.5-7):
ՈՒրեմն, մինչ այդ Օրը չհասած` մենք էլ աղոթենք և ասենք.
Փա՜ռք Բարձրյալին, փա՜ռք սրբերի սրբին.
օրհնյալ լինի մեր Տերը,
գովյալ լինի մեր տերը,
քանզի դարեդար է ողորմությունն ու սերը նրա
ու հավիտյան պիտի մնա։ Ամեն։
Օրհնեցե՛ք Աստծուն, երկրի բոլոր բնակիչներ, և փառավորեցե՛ք Նրան հավիտյան, քանզի միայն Նա՛ կարող է մեզ փրկել այդ գալիք բորբոքված հրից, որովհետև Իրեն հուսացողների հանդեպ Տիրոջ ողորմությունը հավիտյան է:
Եվ նորից հարց է առաջանում, իսկ ի՞նչ կապ ունի այս ամենն արծարծվող նյութի հետ: Դարձյալ ամենաուղիղ, քանզի ասվեց, որ Աստծո կրակը սկսվելու է Երուսաղեմի Սիոնից, իսկ մեզ համար ավարտվելու է սուրբ Էջմիածնով, որովհետև Տիրոջ իջման Սեղանից արմատ առած, հավատքով ընդունած կնիքով ու բարի գործերի առատությունով հայոց ազգը կփրկվի այդ ահեղ Օրը:
Մենք կարդացել ենք ու գիտենք սառցալեռների մասին, որոնց տեսանելի մասը կազմում է իրենց ծավալի չնչին մասը միայն, որոնք սառը հանդարտությամբ լողում են օվկիանոսների ջրերում, չվախենալով ո՛չ կիզիչ տապից, ո՛չ էլ ջրերի տաքությունից: Հայ և հրեա ազգերը համեմատելի են այդ սառցալեռներին, որոնք դարերով լողում են աշխարհի ազգերի հորձանուտում, որոնցից շատերն այլևս չկան, իսկ ահա այս սառցալեռ-ազգերը, որոնք կրում են Հին ու Նոր կտակարանների առաջին կնիքները, դեռ կան ու լողում են կյանքի ջրերի վրա ու դեռ կմնան մինչև կգա աշխարհի կատարածը, քանզի Աստված է այդպես կամենում. և օրհնյալ է Նրա սուրբ ու ողորմած կամքը: Եվ դարձյալ. այս երկու խորախորհուրդ ազգերը կարելի է համեմատել ձեթի հետ, որը չի լուծվում ջրում, իսկ տվյալ դեպքում ձեթը խորհրդանշում է Աստծո Սուրբ Հոգու շնորհի լեցունությունը, իսկ ջուրը` մեղավոր աշխարհն իր ազգերով: Եթե շնորհն առատ է, ապա ոչ մի զորություն չի կարող տարրալուծել այս ազգերին, իսկ երբ այն պակասում է, ապա հետզհետե կորսվում են այլ ազգերի մեջ:
Եվ դարձյալ. գիտենք, որ տուն կառուցող վարպետը ջանում է տան անկյունաքարերը կարծր ու հարմար քարերով շինել, քանի որ դրանք ապագա տան ամրության գրավականն են, այդպես էլ Աստված Իր «Տան»՝ Եկեղեցու անկյունաքարերն ընտրել և հաստատել է մարգարեներով, առաքյալներով ու սրբերով, բայց նաև ընտրել է ազգեր, որոնք պետք է հավատարմորեն կրեին Տիրոջ մեծ ու ահավոր Անունը: Եվ հանձինս հրեաների ու հայերի, Նա գտել է այդ անկյունաքար ազգերը, մինչև ավարտին կհասցնի «Իր հավիտենական Տան» շինությունը, որից հետո ամեն բան իր լրումը պիտի գտնի (այս մասին խորհուրդ կտայի կարդալ նախնի սուրբ հայրերից մեզ հասած «Հերմասի Հովիվը» գրվածքը):
Մի համեմատություն ևս ու ավարտենք հրեա և հայոց գաղտնախորհուրդ ազգերի մասին մտորումները. տեսել ու լսել ենք սառցահատ նավերի մասին, որոնք, առաջինը կոտրատելով ու ճեղքելով ահարկու ծովերի մի քանի մետրանոց սառցաշերտը, ճանապարհ են բացում մնացած դյուրաբեկ նավերի համար: Դրա նմանությունն ունեն նաև հրեա և հայոց ազգերը, որոնք առաջինը ճեղքեցին հեթանոսական հավատալիքների մեռյալ խավարի դարավոր շերտը և երկնային լույսի շող բացեցին սատանայի ճիրաններում տառապող ազգերին՝ հանձինս Աստվածաէջ Սիոնի և Միածնաէջ սրբավայրի ոսկե ուռով հաստատված խաչանիշ ճառագայթի: Եվ մեր ազգին մնում է վերստին հաստատվել այդ անսասան հավատի վեմի վրա, քանզի մեծ փորձությունը մոտալուտ է:
Այս առիթով մի փոքրիկ շարադրանք կարդանք ազգիս մեծերից Ներսես Շնորհալու մեկնաբանությունից հայոց թագավորների մասին.
«Արիաբար բազում քաջություն ունեցող մեր ազգը բարձրացնողդ Տիգրան, յոթնագլուխ Աժդահակին սպանելը սեփական դարձնելով մեզ համար իբրև հատուկ նշան, արթնացի՛ր, արթնացի՛ր, մտավոր իմաստություն ունեցողդ ու բերանումդ երկսայրի սուր կրողդ, և այնպես, որ ոչ միայն չառողջանա նրա մահացու վերքը, այլև ողջանդամ ծծմբով այրվող հրե լիճը գցվի:
Բարեկարգված գեղեցկության հայոց աշխարհը համայն և թագավորությունը օրինադրող Արշակունիներ, արծվանման սլացքով հայրենիքի համար մարտի մրցակցության հաղթող պսակազարդ պայծառացուցիչներ, հատկապես միգլխանի արծվանիշ դրոշակով փառազարդված, արդ հիմա՛ է ժամը, բարձրացրե՛ք ձեր ձայնը և արծվի նման ընթացեք ձեր թևերը տարածելով՝ ժողովելու երկրի ծայրերով մեկ ցրվածներին:
Տիրոջ խոսքով ցնծացող և սքանչելի ավար գտնողդ, անձնուրաց նախահավատ, պանծալիդ Աբգար, որ ընդունելով Տիրոջից փրկչական պատկերն ունեցող աստվածավայել սիրո թաշկինակն իբրև հատուկ նշան, հայոց ազգին շքեղազարդեցիր ի ցնծություն մեր սրտերը բարձրացնող հաղթող նշան, իբրև արդի ժամանակների և ապագայի, որպեսզի վերապրենք տիեզերական դատաստանից:
Լուսազարդ ճանապարհի նախաշավիղդ, հսկայազուն Տրդատ, Սուրբ Հոգուց մկրտությամբ ծնունդով հեզ գառ՝ Հովհաննես վերակոչված, Սիոն լեռան վրա կուռքերին ձոնված բագինները Գառան նշանով քաջությամբ կործանող, մեր ազգին թագազարդողդ, Աստծո և Գառի առջև մեր անունները պատարագված Գառան Կյանքի գրքում գրելու համար դու մաղթիր:
Արտաքուստ փոքր, բայց երկառյուծ հոգեկորով ապաստան գտած մեծամեծ քաջարիությամբ անհաղթ, ավելի հզոր քան արքան գազանների՝ Ռուբինյանների աստվածատես որդիներ, որոնցից առաջինդ՝ Լևոն, պանծալի անունով կայսրերից պսակված, առյուծանշան տոհմանվամբ, իմաստուն թագավորներ, որ իբրև առյուծներ արիացաք ամբարիշտներին ցրելու, ում ոչ ոք չէր կարող հարություն տալ, բայց միայն Նա, որ չի ննջում ու ոչ էլ քուն է մտնում՝ պահապանն Իսրայելի:
Արարատյան թագավորությանս բուն նշանակ, հատկապես առանձին տեղիք պարծանքի, լեռդ Մասիս, լեռդ պարարտ և լեռդ օծված, ասա քո առջև կանգնած մեծամեծ լեռներին, դու, որ ընդունողդ ես առհասարակ բոլոր շնորհների, թե Զորաբաբելի ձեռքերը հիմքը դրեցին այս տան թագազարդ և նրա ձեռքերն են կանգնեցնելու սա, քանզի Դու ես այն յոթնականին, որ նայում ես ամբողջ երկրին» (Ընդհանրական թուղթք սրբոյն Ներսեսի Շնորհալւոյ, Յերուսաղէմ, Սրբոյ Յակոբեանց, 1871, էջ 331-332):
Բայց ավա՜ղ, նման երկնատուր շնորհներով բարեզարդված քաջազուն նախնիների ժամանակակից տկարագույն հետնորդներս, որ միայն պարծենալ գիտենք մեր նախնի պայծառակերպների քաջություններով, այժմ՝ նույնիսկ քրիստոնեության մեր ընդունման 1700-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակում կանգնեցված Տիրոջ հաղթական Խաչի ներկայությանը չկարողացանք համբերել գոնե մեկ տարի, ու Ծննդյան տոներից առաջ գողաբարո արագությամբ այն վերացրինք մեր հայացքից ու տեղը սատանայի միականի աչքը՝ հսկայական հեռուստաէկրանը տնկեցինք, որ մեր մանուկների ու իրենց աջն ու ձախը չտարբերող երիտասարդների հոգիները լլկի: Իսկ երբ գա ժամը Դատաստանի ու հատուցման, լացի ու ատամների կրճտացման վճռի, պիտի մինչև հոգու շտեմարաններն իջնող սարսափով տեսնենք Հաղթող Գառին Իր գահին նստած, Որի փառքի Խաչն անարգեցինք ազգովին: (Այժմ քննարկվում է, թե ինչ կանգնեցնեն նախկին Խաչի տեղը: Եթե այսքանից հետո էլ մենք նորից անարգենք Տիրոջ Խաչը և դրա փոխարեն ուրիշ մի բան տնկենք այնտեղ, ապա ազգովին կրկնակի մեղապարտ կլինենք Աստծո առջև): Մինչդեռ, ինչպես կարդացինք, մեր սուրբ նախնիները հակառակն էին անում, վերացնելով ազգը պղծող չարի նշանները համայն հայոց աշխարհից ու տեղը հաղթական Խաչն էին կանգնեցնում: ՈՒրեմն, վա՜յ մեզ, եթե չապաշխարենք խոսքով ու գործով, ու վերստին չհաստատենք մեր ով լինելը:
Ավարտենք շատերի համար այս դժվարամարս մտորումները մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերով. «Ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, ապա թե ոչ՝ նոր գինին հին տիկերը կպայթեցնի. գինին կթափվի, և տիկերը կփչանան: Այլ՝ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահվեն» (Ղուկաս 5. 37,38): Իհարկե, առակն այլաբանական է, ու հրեաները լսեցին և չհասկացան, որ հին տիկերը հենց իրենք են, որոնք, օրենքի տառին գերված, չկարողացան նոր գինին, այսինքն` Հիսուսի խոսքը, լսել ու հավատալ, ու պատռվեցին, ցրվելով աշխարհով մեկ: Եվ ահա դրանից հետո Տերը երեքհարյուր տարում մի նոր «տիկ» պատրաստեց՝ հանձին հայոց ազգի, որը Կյանքի խոսքը լսեց և ընդունեց որպես հոգու դավանանք ու հավատարմաբար դարերով պահեց այն:
Հուսով ենք (թեկուզ և լինի սակավ հավատարիմներով), Տերը կպահի հայոց ազգը մինչև աշխարհի կատարածը:
Ընթերցող հայորդի, այժմ հերթը մեր սերնդինն է. Տերը հավատարիմ մշակներ է փնտրում: Եվ քանի՞սը կգտնի, և կգտնի՞ արդյոք, քանզի Իր գնալուց առաջ ասաց. «Երբ որ գամ, արդյոք հավատք կգտնե՞մ երկրի վրա»:
Այս վերնագրի լրումը համարենք հետևյալ մտորումը: Աշխարհի քրիստոնյաները հուսադրվում, ուրախանում և օգնության համար դիմում են ո՞ւմ. Դավթի Որդի և Աբրահամի Որդի համարվող Հիսուս Քրիստոս Աստծուն, ծնված Կույս Մարիամից, բազում մարգարեների հաստատումով: Ովքե՞ր են այդ օրհնյալները. հրեաները: ՈՒրեմն, քրիստոնյա ազգերը չգրված պարտք ունեն այդ ազգի հանդեպ: Եվ ով իր սրտում Սուրբ Հոգով ունի գրված այդ պարտամուրհակը, իր իսկ խղճմտանքով կնքված-հաստատված, ապա կմտածի ինչպես վճարի այդ պարտքը: Ոմանք, նույնիսկ ազգեր ու պետություններ, դա անում են նյութական արժեքներով, ինչպես այս երկրի համար անում են մի քանի երկրներ (չմանրանանք անուններով ու թվերով, որ աջ ձեռքը չիմանա, թե ձախը ինչ ողորմություն է անում, մինչև կգա նույնիսկ մի բաժակ սառը ջրի հատուցման Օրը): Ոմանք էլ զորավիգ են լինում աղոթքներով, քանզի գրված է սաղմոսներում. «Խաղաղություն խնդրեք Երուսաղեմի համար» (մանավանդ այս խառը օրերում): Իսկ ումի՞ց խնդրենք. իհարկե, խաղաղության Իշխանից՝ Հիսուսից, Ով լաց է եղել այս քաղաքի համար: ՈՒ տվյալ վերնագրի շարադրանքը թող Աստծո ողորմությամբ համարվի որպես հայոց ազգիս կողմից տրվելիք պարտավճարի գոնե մի չնչին լումա, ի լրումն մեր ընտիր նախնիների. «Եվ Հայոց զորքը Երուսաղեմ մտնելով՝ ոչ ոքի չվնասեց» (Մ. Խորենացի. «Պատմություն հայոց», Բ գլուխ ԺԹ):
Այսքանն աշխարհի համար դեռ գաղտնիք մնացող երկու փոքրիկ ազգերի մասին. հետևություններն ինքներդ արեք:
Իսկ վերջում Սիրաքի իմաստությունից մենք էլ օգտվենք ու առավել ևս կատարենք. «Նա, ով չի նորոգում ու բարձրացնում նախնիների առաքինությունը, այդպիսին ամոթ ու նախատինք է իր պապերի համար և մի նոր անեծք» (Սիրաք 20.28):
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ