31.12.2013|
01:27
Վոլգոգրադում դեկտեմբերի 30-ին առավոտյան ժամը 8:20 ին պայթեցվել է տրլեյբուս, Կաչինի շուկայի մոտակայքում, ընթացքի պահին: Նախնական տվյալներով 14 մարդ զոհվել են, 28 վիրավորների տեղափոխել են հիվանդանոց: Տուժածները հիմնականում ուսանողներ են: Տրոլեյբուսի բեկորները պայթյունի հետևանքով տարածվել են հարյուր մետր շրջագծով, կոտրվել են շենքերի լուսամուտների ապակիները:
Տրոլեյբուսի պայթյունի հեղինակն այս անգամ մահմեդականություն ընդունած ռուս է՝ Պավել Պեչյոնկինը, Մարի Էլի բնակիչ, որ ընդհատակում է 2012 թվականից: