Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 
  • Թեհրանը նախապայմաններ չի ընդունում

    Թեհրանը նախապայմաններ չի ընդունում

    15.01.2014| 17:47
    Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը աշխատանքային այց է կատարում Մերձավոր Արևելքի երկրներ: Հորդանանից նա մեկնել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և վարչապետ Վայիլ ալ Խալկին: SANA գործակալությունը հաղորդում է, որ հանդիպումներում քննարկվել են Ժնև -2-ին վերաբերող հարցեր:
  • «Հույս ունեմ, որ Ժնևի համաժողովի արդյունքը կլինի անցումային կառավարությունը»

    «Հույս ունեմ, որ Ժնևի համաժողովի արդյունքը կլինի անցումային կառավարությունը»

    15.01.2014| 17:46
    Սիրիայում անցումային կառավարությունը պետք է ձևավորվի Ժնև-2 միջազգային համաժողովից հետո` հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցով համաժողովում:
  • Վարդան Ղուկասյանի հարազատներին ահաբեկո՞ւմ են

    Վարդան Ղուկասյանի հարազատներին ահաբեկո՞ւմ են

    15.01.2014| 16:23
    irates.am-ի տեղեկություններով, ոստիկանության Շիրակի մարզի պետի տեղակալ Վահրամ Ենգոյանն արդեն մի քանի օր իր մոտ է կանչում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատներին: Գյումրու մեր աղբյուրի պնդմամբ, փոխոստիկանապետն ահաբեկում է վերջիններիս, որ նրանք «վիզ վերցնեն» Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ծեծելու փաստը:
  • Դավաճանի′ր, ու կբարձրանա վարկանիշդ

    Դավաճանի′ր, ու կբարձրանա վարկանիշդ

    15.01.2014| 15:43
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը սկսել է աճել այն բանից հետո, երբ լրատվամիջոցներով տարածվեց տեղեկություն նախագահի կողմից իր քաղաքացիական կնոջը՝ Վալերի Տրիերվեյլերին, դավաճանելու մասին։
  • Արիել Շարոնը, Իսրայելի ղեկավարներն ու նրա ապագան

    Արիել Շարոնը, Իսրայելի ղեկավարներն ու նրա ապագան

    15.01.2014| 15:00
    Գուցե և կոռեկտ չէ ասել, սակայն Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի մահը ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներում լուսաբանվեց այնքան լայնորեն, ասես կյանքից հեռացել էր Ռուսաստանին հարազատ քաղաքական մի այր: Սակայն այստեղ ոչ մի առեղծված չկա. բոլորը գիտեն, որ տեղական ԶԼՄ-ները գերազանցապես վերահսկում են հրեաները:
  • Հունվարի 18-ն է՞լ չի համախմբի

    Հունվարի 18-ն է՞լ չի համախմբի

    15.01.2014| 14:41
    Համոզվելով, որ Ղարաբաղյան հարցը, կեղծված ընտրությունները պարբերաբար քաղաքական օրակարգ դարձնելով, մարդկանց փողոց հանելով և տուն ուղարկելով Հայաստանում տեղի չի ունենում իշխանափոխություն, ընդդիմությունն այժմ էլ փորձում է հանրային ուշադրությունը տեղափոխել սոցիալական խնդիրների ոլորտ: Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ԱԺ չորս քաղաքական ուժեր` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» որոշել են հունվարի 18-ին հրավիրել համատեղ հանրահավաք, որը կարող է ժողովրդին համախմբելու առիթ դառնալ:
  • Սնոուդենը հայրենիքում աշխատանք է ստացել

    Սնոուդենը հայրենիքում աշխատանք է ստացել

    15.01.2014| 11:55
    ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակիցը, ով հայրենիքում մեղադրվում է դավաճանության մեջ, կընդգրկվի ԱՄՆ «Ազատ մամուլի հիմնադրամի» տնօրենների խորհրդի կազմում: Նա ընդունել է հիմնադրամի` իրեն ներկայացված առաջարկը: Կազմակերպության հիմնադիր Դանիել Էլսբերգն ասել է, թե ողջունում է Սնոուդենի որոշումը: «Ինձ համար նա հերոս է, ով հանդես է եկել հանուն սահմանադրական իրավունքների, և ես հպարտ եմ, որ նա համաձայնել է ընդունել մեր առաջարկությունը»,-ասել է Էլսբերգը:
  • Սպանիր, եթե հանուն հայրենիքի է

    Սպանիր, եթե հանուն հայրենիքի է

    15.01.2014| 11:43
    Ռուսաստանի պատրիարք Կիրիլը հանրահայտ ինքնաձիգի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովի մեղքերին թողություն է տվել` ներելով նրան AK-47 ինքնաձիգը ստեղծելու համար։ Մահից կես տարի առաջ Կալաշնիկովը պատրիարքին մեղայական նամակ էր ուղարկել՝ իր ստեղծած ինքնաձիգի պատճառով սպանված մարդկանց համար:
  • Կարտոֆիլն ընդդեմ գլխարկի

    Կարտոֆիլն ընդդեմ գլխարկի

    15.01.2014| 11:34
    Քիչ դիվանագետների է հաջողվել զսպել ԱՄՆ-ի հավակնություններն այնպիսի հաջողությամբ, ինչպես կարողանում է դա անել ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովը` գրում է Foreign Policy պարբերականը՝ անդրադառնալով երեկ Փարիզում կայացած բանակցություններին, որոնց մասնակցել են Լավրովը, ամերիկացի գործընկեր Ջոն Քերին և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին։
  • Փաստորեն պատճառը քաղաքապետի ընտրություններն են

    Փաստորեն պատճառը քաղաքապետի ընտրություններն են

    15.01.2014| 11:32
    Թուրքիայում ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: TRT Haber կայքը գրել է, որ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում իրականացված «հակակոռուպցիոն գործողություններն» ուղղված են ոչ միայն իշխող կուսակցության, այլև ողջ երկրի դեմ։