-
18.07.2017|
01:33
Ռուսաստանը կդառնա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը, որը պետք է տեղի ունենա մինչև տարեվերջ՝ հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի իր աղբյուրը։
-
18.07.2017|
01:32
Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու խնդիր օրակարգում չկա և չի նախատեսվում՝ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում է և մասնակցել է ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը:
-
18.07.2017|
01:29
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հուլիսի 17-ից 20-ը ներառյալ օրական մի քանի ժամով փակ է լինելու՝ կատարվում են ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրման աշխատանքներ, անհրաժեշտ է պարբերաբար դադարեցնել ավտոմեքենաների երթևեկությունը:
-
18.07.2017|
01:28
30 տնօրենների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բոլոր 30 տնօրենները հրաժարվել են ներկայացված հայցերից։
-
18.07.2017|
01:27
Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
-
18.07.2017|
01:26
Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 առաջին արևային համակարգային 55 մեգաՎատտ հզորությամբ կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլին կմասնակցի 10 ընկերություն և կոնսորցիում, տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:
-
18.07.2017|
01:25
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:
-
17.07.2017|
18:37
Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն սկսում են բանակցությունները՝ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ։ Մեծ Բրիտանիայի բրեկզիտի հարցերով նախարարն այսօր կլինի Բրուսելում և ԵՄ իր գործընկերոջ հետ 4-օրյա բանակցություններ կունենա։ Կողմերը երկու տարուց քիչ ժամանակ ունեն՝ որոշելու Բրիտանիայի հեռանալու պայմանները՝ մինչև 2019-ի մարտի 30-ը։
-
17.07.2017|
18:36
Քննչական կոմիտեն հայտնում է, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պաշտպանության նախարարության N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր: Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է։
-
17.07.2017|
18:35
Անկարան հորդորում է Վաշինգտոնին սահմանափակել ԱՄՆ- ում ապրող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի տեղաշարժն ու մանրազնին քննության ենթարկել նրա շփումներն աշխարհի հետ: